ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որտե՞ղ անցկացնել Ամանորը

www.kiprinform.com

Ամանորին մնացել են հաշվված օրեր, ուստի ճիշտ ժամանակն է՝ հասկանալու ինչպես և որտեղ եք անցկացնելու տարվա ամենամասսայական տոնը:

«Արմեդիա» թիմը որոշել է օգնել ձեզ այդ հարցում՝ ներկայացնելով Ամանորի ծրագրեր նախապատրաստած հայաստանյան մի քանի զվարճանքի կենտրոնների առաջարկները:

Եթե Նոր տարին որոշել եք դիմավորել նույնքան կրակոտ, որքան և 2017թ.-ը խորհրդանշող աքլորն է, ապա երևանյան ակումբները ձեզ համար են:

Երևանի ջազի խորհրդանիշ համարվող «Մալխաս ակումբի» դռները բաց են ջազի սիրահարների համար: Անձի համար վճարելով 15000 դրամ մուտքի գումար, դուք ինքներդ կարողեք որոշել՝ Նոր տարին դիմավորել ուտելիքներով առա՞տ, թե ՝ ոչ:

Ջազ, բլյուզ, ռոք, դասական, էթնո երաժշտության սիրահարների համար հետաքրքիր կլինի նաև «Մեցցո Քլասիք Հաուս» ակումբը, որտեղ Ամանորի գիշերը մուտքի գումարը մեկ անձի համար կարժենա 20 000, 30 000 և 40 000 դրամ: Ի տարբերություն նախորդ առաջարկի, գնային յուրաքանչյուր փաթեթն ունի իր ճաշատեսակները: Ընտրությունը ձերն է:

«Ջոս» ակումբն Ամանորյա գիշերն անմոռանալի դարձնելու երեք առաջարկ ունի՝ ռեստորանում, ակումբում և լաունջ բարում, համապատասխանաբար 35 000, 20 000, 15 000 դրամ մուտքի գումարով:  

Կարծում ենք, բերված օրինակները բավարար են երևանյան ակումբների ու ռեստորանների ամանորյա գներին ծանոթանալու համար:

Իսկ եթե որոշել եք Ամանորն անցկացնել քաղաքային եռուզեռից հեռու, ապա ստորև բերված առաջարկները հենց ձեզ համար են:

Աղվերանի տարբեր հյուրանոցներում 5-7 օր տևողությամբ տոնական փաթեթներն արժեն 500 000- 600 000 դրամ:

Պետք է նշել, որ մարզերի հանգստյան տներում այս օրերին կարելի է հանդիպել նաև զեղչերի: Այսպես, Դիլիջիանի Best Western Paradise Dilijan հանգստյան տանը  2 անձի համար նախատեսված 58 000 դրամի փոխարեն կարելի է վճարել 22 000 դրամ, Ծաղկաձորի Multi Rest House-ում՝ 24 000 դրամ 40 000 –ի փոխարեն: Արցախի Europe հյուրանոցիայի համալիրում Ամանորը կարելի է անցկացնել 50 % զեղչով՝ վճարելով մեկ անձի համար 110 000 դրամ 220 000 դրամի փոխարեն:

Տարբերակները շատ են, գները՝ հասկանալի: Մաղթում ենք ձեզ ուրախ Նոր Տարի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    16 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    19°  11° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: