ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիական հակամարտության կարգավորման հեռանկարն առաջիկայում. փորձագետներ

Սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում զգալի դրական միտումներ կան՝ հաշվի առնելով նախկինում հակոտնյա տեսակետներ ունեցող պետությունների`  Թուրքիա-Ռուսաստան, Իրան-Թուրքիա, ԱՄՆ-Ռուսաստան nերկա մերձեցումը: Այս մասին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է Պատմական գիտությունների թեկնածու, Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանը: 

«Նույն Հալեպի ազատագրումը միջազգային պայմանավորվածությունների արդյունք էր: Հստակ է, որ առկա է ռուս-թուրքական համագործակցություն Սիրիայում, և Ռուսաստանի դեսպանի սպանության վրա աչք փակելը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հստակ փոխգործակցություն կա», - ասել է արաբագետը:

«Սա նշանակում է, որ հնարավոր են դրական տեղաշարժեր: Իհարկե, դա չի կարող տեղի ունենալ անմիջապես, որովհետև ներգրավված կողմերը շատ են, և բոլորն էլ ունեն իրենց հետաքրքրությունները և շահերը, և եթե ինչ-որ ձևով չբավարարվեն նրանց հետաքրքությունները, նրանք դժվար թե հեռանան Սիրիայից», - ասել է Փաշայանը:

Իր հերթին, «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Արփինե Հովսեփյանն, անդրադառնալով սիրիական հակամարտության կարգավորման հնարավորությանը, նշել է, որ  «սիրիական հակամարտությունը մեկ կամ երկու տարում կարգավորել չի հաջողվի, քանի որ խնդիրները բազմաշերտ են, և դրանց կարգավորումը ժամանակ է պահանջելու»: 

«Սիրիայում, ինչպես նաև առավել լայն իմաստով մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող գործընթացներն ապացուցում են, որ համակարգված, ավելին՝ համակողմանի և համապարփակ մոտեցման կարիք կա: Չի բացառվում, որ խնդրի լուծման բանալին տարածաշրջանային ճգնաժամերի միասնական դիտարկման և համակողմանի կարգավորման մեջ է: Կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կկարողանա կայունություն հաստատել ոչ միայն մեկ երկրում, ինչն ինքնին անհնար է համատարած քաոսի պայմաններում, այլ ողջ տարածաշրջանում», - նշել է փորձագետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: