ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիանա Հովհաննիսյան. ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում նոր նախաձեռնությունների կարիք է զգացվում

 

 

 

 

 

 

 

 

 

Հայ-ամերիկյան հարաբերություններում Հայաստանը պետք է լինի ավելի նախաձեռնող և ԱՄՆ հետ հարաբերությունները շարունակի զարգացնել  «փոխաշահավետ համագործակցություն» բանաձևի ներքո: Այս մասին այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանը:

«ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում Հայաստանը պետք է լինի ավելի նախաձեռնող: Թերևս անհրաժեշտ է համագործակցությունն ակտիվացնել ոչ միայն առկա ձևաչափերում, ինչպես օրինակ բարեկամական խորհրդարանական խմբերի շրջանակներում իրականացվող աշխատանքները, այլ նաև ստեղծել համագործակցության նոր ձևաչափեր, ինչպիսին կարող է լինել կուսակցությունների միջև  համագործակցությունը և երկխոսության նոր հարթակի ստեղծումը»,- նշել է փորձագետը:

Ըստ նրա՝ 2016 թվականին Հայաստանի կողմից հետաքրքիր և կարևոր նախաձեռնություն էր  «Հայաստան» ներդրումային համաժողովի անցկացումը Նյու Յորքում, որը թույլ տվեց օտարերկյա և ամերիկյան ներդրողներին ծանոթացնել Հայաստանում առկա ներդրումային հնարավորություններին:

«Կարծում եմ, որ նման նախաձեռնությունները պետք է պարբերական բնույթ կրեն, քանի որ դրանք կարող են խթանել ամերիկյան և միջազգային գործարարների կողմից մեր երկրում իրականացվող ներդրումների թվի աճը: Բացի այդ, նման նախաձեռնությունները համապատասխանում են փոխշահավետ համագործակցության բանաձևին. այս դեպքում մենք գործ չունենք ուղղակի օժանդակության ծրագրերի հետ և նման նախաձեռնություններից կարող են օգուտ քաղել նաև ամերիկյան ներդրողները»,- նշել է Լ.Հովհաննիսյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: