ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ի գլխավոր աուդիտորը մահացած է հայտնաբերվել

yahoo.com

ՆԱՏՕ-ի գլխավոր աուդիտոր Իվ Շանդելոնը մահացած է հայտնաբերվել բելգիական Անդեն քաղաքում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով Sudpresse մեդիախմբի ԶԼՄ-ներին:

Լրատվամիջոցների տվյալներով` պաշտոնյան ինքնասպան է եղել,  սակայն նրա ընտանիքը կտրականապես հերքում է այդ վարկածը:

Շանդելոնի մարմինը հայտնաբերվել է նրա աշխատավայրից 140 կիլոմետր և նրա բնակության քաղաք հանդիսացող Լենսից 100 կիլոմետր հեռավորության վրա:

Նշվում է, որ 60-ամյա պաշտոնյայի անունով գրանցված է եղել երեք միավոր հրազեն, սակայն նրա մոտ չգրանցված զենք է հայտնաբերվել, որից իրականացվել է գլխին ուղղված կրակոցը:

Պաշտոնյայի շրջապատի մարդիկ հայտնել են լրագրողներին, որ նա դժգոհում էր «տարօրինակ» զանգեր ստանալուց: Հետաքննությունը  ներկայումս դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները:

Նշվում է, որ Շանդելոնը զբաղվել է, մասնավորապես, ֆինանսական ահաբեկչության հակազդեցության հարցերով:  

 

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: