ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 727,74 դրամ ԱՐԾԱԹ - 267,08 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 549,88 դրամ

ԼՂՀ-ն կարող է համագործակցության առանձին օրակարգ ունենալ իր անկախությունը ճանաչած ԱՄՆ նահանգների հետ. փորձագետ

ԱՄՆ կողմից ԼՂՀ նահանգների ճանաչման գործընթացը չի կարող լինել ինքնանպատակ և անհրաժեշտ է ճանաչումից մեկ քայլ առաջ անել: Այս մասին այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց  «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանը:

«2016 թվականին ԼՂՀ անկախությունը ճանաչեց ևս երկու ԱՄՆ նահանգ, Հավային և Ջեորջիան՝ այսպիսով ԼՂՀ անկախությունը ճանաչած նահանգների թիվը հասցնելով յոթի: Սակայն որպեսզի ճանաչումը չլինի ինքնանպատակ, անհրաժեշտ է ճանաչումից մեկ քայլ առաջ անել: Օրինակ, ԼՂՀ-ն կարող է հանդես գալ նախաձեռնությամբ՝ իր անկախությունը ճանաչած յուրաքանչյուր ԱՄՆ նահանգի հետ մշակելով և ունենալով համագործակցության առանձին օրակարգ»:

Իր խոսքում, անդրադառնալով նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետը նկատեց, որ Ապրիլյան պատերամից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը բաժանվեց մինչապրիլյան և հետապրիլյան փուլերի: 

«Հետապրիլյան փուլում միջնորդների հիմնական ջանքերն ուղղվել են կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը: Այս առումով պատահական չէր, որ ԵԱՀԿ նախարարների խորհրդի այս ամիս կայացած  նիստում՝  իր ելույթի ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անդրադարձավ  այն հիմնական բացասական գործոններին (աճող ավտորիտար մտածելակերպին, անհանդուրժողականությանը, խոսքի իրավունքի սահմանափակումներին, թշնամանքին, մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին), որոնք խոչընդոտում են  կողմերի միջև վստահություն մթնոլորտի ձևավորումը»,- նշել է Լիանա Հովհաննիսյանը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 6.44 կմ/ժ
-1 C°
 
-1°   
22.01.2018
-1°   
23.01.2018
Հարցում

Արդյո՞ք այս ձմեռ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ» թիմից: