2016-ը հայ-իրանական ակտիվ համագործակցության տարի էր
2016 թվականը հայ-իրանական հարաբերությունների համար ակտիվ համագործակցության տարի էր թե՛ երկկողմ կապերի խորացման, թե՛ բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացման տեսանկյունից: Միջուկային գործարքի կնքումը, Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների թուլացումը, ինչպես նաև Իրան-Արևմուտք հարաբերությունների բարելավումն էլ ավելի նպաստեցին տարածաշրջանում համագործակցության ամրապնդմանը: Հայաստանի և Իրանի նախաձեռնողականությունն և աշխատանքը նպատակ էին հետապնդում երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները համադրելի դարձնել հայ-իրանական բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին: Եվ այս տեսանկյունից տարին իսկապես առանձնահատուկ էր, և կարելի է փաստել, որ զգալի առաջընթաց է գրանցվել:
Երևանի և Թեհրանի միջև զբոսաշրջության խթանման և առևտրատնտեսական կապերի զարգացման տեսանկյունից տարվա կարևոր իրադարձություններից էին Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի վերացման հուշագիրը, Թեհրանում տեղի ունեցած «Հայաստան Էքսպո-2016» ցուցահանդեսը և հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստը, ինչպես նաև Երևանում կայացած Հայաստան-Իրան գործարարների համաժողովը:
Ուշադրության կենտրոնում էր հատկապես էներգետիկ և տրանսպորտային փոխգործակցությունը: Շարունակվում է Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը: Ակտիվ քննարկումների փուլում են գտնվում Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի գործարկումը (2016-ին Երևանում 4 երկրները ստորագրեցին Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման ճանապարհային քարտեզը և Փոխըմբռնման հուշագիրը), Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծումը, ՀՀ-Իրան սահմանային հատվածում ստեղծվող ազատ տնտեսական գոտում համատեղ ներդրումների իրականացման հնարավորությունը՝ որպես միջմարզային համագործակցության խորացման հաջող օրինակ, Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացումը, իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան տեղափոխելու հնարավորությունը և այլն: Բավական հեռանկարային է համարվում նաև համագործակցության խորացումը բանկային ոլորտում: Հայաստանն ակտիվորեն աջակցում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացին՝ հնարավորինս արագ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը հասնելու համար :
Ողջ տարվա ընթացքում Հայաստանի և Իրանի միջև ակտիվ համագործակցության արդյունքներն ու առաջիկա անելիքներն ամփոփվեցին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում: Ակնկալվում է, որ 2017 թվականին ՀՀ նախագահի պատասխան այցը Թեհրան նոր լիցք կհաղորդի հայ-իրանական կապերի ամրապնդմանը:
Խոսելով քաղաքական հարաբերություններից՝ պետք է փաստել, որ դրանք շարունակում են զարգանալ առանց որևէ լուրջ խոչընդոտի: Հատկանշական է, որ ինչպես Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում, այնպես էլ ապրիլյան պատերազմի օրերին Իրանը դրական չեզոքություն պահպանեց՝ փորձելով նաև հանդես գալ միջնորդական նախաձեռնողականությամբ: Հայաստանում Իրանի հավասարակշռված դիրքորոշումն ու աջակցելու պատրաստակամությունը բարձր են գնահատում՝ ակնկալելով, որ միջազգային մեկուսացումից դուրս եկած Իրանն իր նպաստը կբերի տարածաշրջանային անվտանգության ապահովմանը:
Իրանի հետ ամուր հարաբերությունների կարևորությունը Հայաստանի համար պայմանավորված է ևս մեկ, ոչ պակաս կարևոր հանգամանքով: Իրան-Հայաստան համագործակցությունը քաղաքակրթական երկխոսության լավագույն օրինակներից է և ապացուցում է, որ տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում հնարավոր է միջկրոնական և միջմշակութային խաղաղ գոյակցություն:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իրանի դեսպանին Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է մաքսային ծառայության արդյունավետ աշխատանքի ավանդը՝ երկու երկրների միջև արձանագրված...
- Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ԻԻՀ դեսպան Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է, ու Հայաստանի նկատմամբ էլ այդ քաղաքականությունն ենք վարում:
- Գնել Սանոսյանն Իրանի քաղաքաշինության նախարարի հետ քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը Նախարար Սանոսյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին,...
- Թավրիզում կհիմնվի Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը «Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու...
- Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար. Իրանի գլխավոր հյուպատոս Մենք Հայաստանում խաղաղության սուրհանդակներ ենք և ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես կայուն երկիր։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ