ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամների այցելել են Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական դիրքեր

nkrmil.am

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամները` նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ դեկտեմբերի 27-ին այցելեցին Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված փոխգնդապետ Արամ Հայրիյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքեր, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հյուրերին ուղեկցում էին ՊԲ հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը,  միավորման հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանը: Հյուրերը տոնական օրերի կապակցությամբ նախ շնորհավորեցին դիրքապահ զինծառայողներին, այնուհետև ծանոթացան ծառայության կրման պայմաններին, հետաքրքրվեցին վերջին ամիսների ընթացքում առաջնագծում իրականացված աշխատանքներով:

Օրվա երկրորդ կեսին զորամասի շարահրապարակում հյուրերի և բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որտեղ Իշխան Զաքարյանը ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրվածության համար մի շարք զինծառայողների պարգևատրեց սառնարաններով ու լվացքի մեքենաներով, իսկ զորամասին հանձնեց ՈՒԱԶ մակնիշի սանիտարական մեքենա: Հյուրերը Ամանորի նախաշեմին զինծառայողների համար բերել էին նաև մրգեր և քաղցրավենիք:

Միջոցառման ավարտին ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, շնորհակալություն հայտնելով հյուրերին, կարևորեց բանակ-հասարակություն կապի շարունակական զարգացումն ու ամրապնդումը` փաստելով, որ նմանատիպ այցերը ոգևորում են զինծառայողներին և  նպաստում նրանց ծառայության արդյունավետության բարձրացմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: