ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր ձգտումների մեջ մենք անկեղծ ենք, և գնալու ենք մինչև վերջ․ վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ամանորյա ուղերձ է հղել։

«Սիրելի հայրենակիցնե՛ր.

Այսօր այնպես է ստացվել, որ ես լինելով ձեզանից մեկը՝ հնարավորություն և պատիվ ունեմ շնորհավորելու ձեր Նոր տարին և Սուրբ ծնունդը:

Սրտա՛նց շնորհավորում և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում լինի տաք, ջերմ, լուսավոր ու սիրով լի:

Այս օրերին ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ հնարավորություն կունենաք միմյանց բազմաթիվ լավ խոսքեր, բարեմաղթանքներ ասելու, ձեր երեխաներին և թոռնիկներին գրկելու, ծնողներին մեծարելու: Ես հույս ունեմ, որ միմյանց ասված բոլոր ցանկությունները ա՛նպայման կիրականանան:

Ցանկանում եմ նաև , որ նոր տարվա տոներից հետո առօրյա կյանք վերադառնաք լա՛վատեսությամբ տրամադրված, աշխատանքային նո՛ր եռանդով, և մասնակից դառնաք մեր երկրի ապագայի կառուցմանը, այն ապագայի, որ մենք բոլորս երազում ենք:

Խոստանում եմ ձեզ, որ կառավարությունը, իմ թիմակիցները օր ու գիշեր անմնացորդ աշխատելու են, որպեսզի մաքսիմալ իրագործվեն բոլոր այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք անհրաժեշտ են մեր ժողովրդին :

Մի բան հստակ գիտեմ, որ այդ ամենը մե՛նք անելու ենք, և դրա համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ցանկությունը, կամքը և լավատեսությունը:

Սի՛րելի ժողովուրդ,

Չի լինելու մի պահ, որ դժվարություններ ու պրոբլեմներ ընդհանրապես չլինեն: Բոլոր երկրների ու ազգերի մոտ դրանք անխուսափելի են: Նշանակու՞մ է դա, որ այդ դժվարություններից պետք է խեղճանանք, պետք է նեղսրտենք: Իհարկե՝ ոչ: Հա՛կառակը , պետք է դեմ առ դեմ կանգնենք, լուծենք ու գնանք առաջ:

Առջևում մեզ ծանր աշխատանք է սպասվում: Խնդրում եմ ձեզ չկասկածե՛լ, որ մեր ձգտումների մեջ մենք անկեղծ ենք, և գնալու ենք մինչև վերջ: Մեր ժողովուրդը միշտ արդարամիտ է: Մենք էլ մեր հերթին պատրաստ ենք լսել յուրաքանչյուր քննադատություն և խորհուրդ: Պատրաստ ենք ձեզ հետ միասին ամեն օր մի քայլ անելով, մի քար դնելով հաստատակամ շարժվենք առաջ:

Իմ ամենամեծ բարեմաղթանքը և ցանկությունն է, որ նոր տարուց սկսած ապագային նայենք ավելի վստահ և համարձակ:

Տարեմուտի այս օրը ցանկանում եմ բոլորի օջախներին սեր և ջերմություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և բարեկեցություն:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ, բոլորիդ՝ լավ տրամադրություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: