ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2020 թվականի գլխավոր թրենդները

Նյու Յորքի, Միլանի և Փարիզի նորաձևության շաբաթները կայացան և եկել է ժամանակը`ամփոփելու, թե որ հագուստներն են լինելու նորաձև 2020 թվականին:

Զարմանալի է, բայց հաջորդ գարնանը նորաձևությունից չեն հեռանա կաշվե, նեոնե, փետրավոր զգեստները, որոնք կհամադրվեն մի շարք հետաքրքիր բաղադրիչներով:

Ինչպես հայտնում է Vogue-ը՝ Էրդեմ Մորալիոգլուն, Դեմնա Գվասալիան, Ջոնաթան Անդերոսնը և այլ հայտնի դիզայներներ կարողացել են ստանալ նորաձևության ու պատմության հետաքրքիր սինթեզը՝ ոգեշնչվելով 16-րդ , 17-րդ, 20-րդ դարի ոճով:

 

 

Ստորև ձեզ կներկայացնենք 2020 թվականի հիմնական թրենդները: 

Նորաձև են դառնալու պատմական զգեստները՝ տուրնյուրներով  (բարձիկներով) և կրինոլիններով (օղակներով): Այսինքն՝ երեկույթների ժամանակ հագնվելու ենք Մարիա-Անտուանետայի ոճով:

 

 

 

Սպորտային վերնաշապիկները վերադառնում են պահարաններ՝ իրենց բոլոր հնարավոր տարբերակներով:

 

 

 

Հաջորդ ամռանը դիզայներները խորհուրդ են տալիս կրել ջինսե բաճկոններ և ջինսե տաբատներ: 

 

 

Երեկոյան զգեստների մեջ դրամատիզմն այս անգամ բավականին շատ է: Եթե գալիք գարնանը և ամռանը որևէ երեկույթի գնանք, ապա նախապատվությունն անպատճառ տվեք կարմիր գույնի և դրա տարբեր երանգների զգեստներին:

 

 

 

«101 դալմանտիններ» ֆիլմի հերոսուհի Ստերվելա դե Վիլի սիրած վանդակավոր պրինտը գալիք տարում դառնալու է նորաձևության գլխավոր թրենդներից մեկը:

 

 

Լայն թևերով հագուստները մեզ հետ կմնան դեռ մի քանի սեզոն։

 

 

 

Մինիմալիստների համար յուրահատուկ առաջարկ կա: Հատուկ նրանք, ովքեր չեն սիրում հագուստի մեջ որևէ ավելորդություն, կարող են ավելի օրիգինալ երևալ կապույտի երանգների շնորհիվ: 

 

 

Գայթակղիչ ուսուցչուհու դերում լինելու ձեր երազանքը շատ շուտով իրականություն կդառնա: Max Mara, Miu Miu նորաձևության կենտրոնները խորհուրդ են տալիս մի քանի ամսից հենց այսպես հագնվել:

 

 

Կարճ կիսաշրջազգեստներին ու շորտերին գալիս են փոխարինելու դենիմե կիսաշրջազգեստները՝ ծնկից ներքև և լայն բացվածքով:

 

 

Երեկոյան տեսքի մեկ այլ նորույթ են «ալկոհոլային շապիկները», որոնք համատեղելու ենք առավել էլեգանտ երկար կիսաշրջազգեստներով կամ տոնական լայն տաբատով:

 

2020-ին նորաձև են լինելու նաև ժանեկազարդ տաբատներն ու ներքնազգեստները:

 

Հաջորդ ամառվա ամենակարևոր թրենդներից են նաև տրոպիկական անտառների պատկերներով զգեստները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: