ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հոսանքի և գազի սակագների նվազեցման ազդեցությունը տնտեսության վրա կերևա երկրորդ եռամսյակում

2017 թվականն, ինչպես և հայտարարվել էր, մեկնարկեց երկու առանցքային կոմունալ վճարների՝ էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցումով:

Արդյունքում բնակիչ-բաժանորդների համար 1 խորհանարդ մետր բնական գազը հունվարի մեկից արժե 139 դրամ (0,29 ԱՄՆ դոլար), իսկ սոցիալապես անապահով (նպաստառու) ընտանիքների համար՝ 100 դրամ (0,21 ԱՄՆ դոլար):  Ջերմոցային տնտեսությունների համար նախկին  156 դրամի փոխարեն 1 խմ-ի դիմաց այսուհետ կգործի 100 դրամ սակագինը: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագների նվազմանն, ապա այն նախատեսված է փետրվարի մեկից՝ 1 կվտ/ժ-ի համար 46.2-ի փոխարեն կգործի  44.98 դրամ, իսկ գիշերային 36.2-ի փոխարեն՝ 34.98 դրամ սակագինը:

Փորձենք խոսել նշված սակագների նվազման հետևանքների մասին՝ տարանջատելով դրանք սովորական սպառողների և բիզնես-սուբյկետների համար:

Սպառողների համար կոմունալ բեռի նվազեցմանն առավելապես կարելի է սպասել այն ժամանակ, երբ հոսանքի սակագինը ևս կնվազեցվի, այսինքն՝ մարտ ամսից, երբ արդեն և՛ սպառված գազի, և՛ հոսանքի դիմաց կվճարեն ցածր սակագնով: Դա պայմանավորված է հանգամանքով, որ առանձին վերցված նվազեցումներ եղել են ոչ շատ մեծ ծավալով: Գազի սակագնի նվազեցումն ուժի մեջ մտավ հունվարի մեկից և ամենաշատ սպառվող ժամանակաշրջանի՝ ձմռան առաջին ամսին այն հաշվարկվել է հին սակագնով: Այնուամենայնիվ, բավական մեծ գազի ծախս ենթադրող հունվար-փետրվար ամիսներին սպառողները որոշ չափով կզգան նոր սակագների դրական ազդեցությունը, իսկ էլեկտրաէներգիայի դեպքում դա նկատելի կլինի արդեն փետրվար ամսվա վճարումները կատարելիս:

Ինչ վերաբերում է գործարարներին, ապա սակագների նվազեցման առաջին ազդեցությանը պետք է սպասել նոր սակագնով նոր արտադրական ցիկլի ավարտից հետո միայն: Տնտեսվարողը կամ արտադրողը հունվարի մեկից էժանացած գազի համար խնայված կոմունալ վճարում կատարելու է փետրվարին, հոսանքի համար՝ մարտին: Ուստի արդեն հաջորդ արտադրական ցիկլում, որում տնտեսվարողը կունենա նվազեցված ծախսերի հաշվարկ, կարելի է սպասել դրա արդյունքի ինքնարժեքի նվազեցման:

Ստացվում է, որ  իջեցված սակագների հաշվարկներով ստեղծված առաջին ապրանքը սպասվում է մարտ ամսից հետո:

Սա բնականոն գործընթաց է, որի դրական սպասումները կարող են նպաստել նաև արտադրական ծավալների աճի և/կամ որոշ ապրանքատեսակների գնի նվազեցման: Փոփոխությունների առավել հստակ ազդեցությունն ակնհայտ կլինի առաջին կիսամյակի ավարտին: Այստեղ մեծ դեր է խաղում նաև գյուղատնտեսական ապրանքների գների վրա սպասվող ազդեցությունը, քանի որ գազի սակագների տարբերակված մոտեցման համաձայն, ջերմոցային տնտեսությունների համար գազի սակագինը մեծ ծավալով է նվազել՝ 156-ից դառնալով 100 դրամ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: