ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրիտանական մամուլը մեղադրում է ռուսներին թագուհու մահվան մասին կեղծ լուրեր տարածելու մեջ

Երեկ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի պաշտոնական կայքում տեղեկություն էր հայտնվել Եղիսաբեթ 2-րդ թագուհու մահվան վերաբերյալ, սակայն քիչ անց տեղեկությունը հեռացվել էր կայքից:

Չնայած նրան, որ լուրն արագորեն հանվել էր, այն հասցրել էր տարածվել համացանցում: Օգտատերերից շատերը հասցրել են նկարել կայքում զետեղված այդ տեղեկությունը: 

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվել էր, որ Եղիսաբեթը մահացել է քնի մեջ Սանդրինգեմի պալատում այն բանից հետո, երբ հազի հետևանքով նրա ինքնազգացողությունը վատացել է: 

Image result for Մեծ բրիտանիայի թագուհին

Սակայն այսօր արդեն բրիտանական մի շարք պարբերականներում, մասնավորապես Express-ում ,լուրեր տարածվեցին այն մասին, որ սա ռուսների խաղացած չար կատակն էր, և նման բան իրականում չկա: Բանն այն է, որ թագուհու մահվան գույժն առաջինը տարածվել էր հենց ռուսական մամուլում, և ըստ բրիտանական աղբյուրների, ռուսները կեղծ սքրինշոթ են արել և տարածել այն իբրև թե թագավորական պաշտոնական կայքի անունից:

Սակայն համացանցի որոշ օգտատերեր պնդում են, որ ռուսական մեդիային ամենևին հարկավոր չէր նման խաղ տանել 90-ամյա ծեր կնոջ հետ, և որ անգլիացիներն իրենք չեն կողմնորոշվում,  արդյոք իրենց միապետն իրականում կյանքից հեռացել է, թե՝ ոչ:

Եղիսաբեթ 2-րդն ամուսնու հետ հունվարի 8-ի երեկոյան...


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: