ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վանա լճի Աղթամար կղզում 3-րդ նավամատույցն է կառուցվել

Paperblog

Վանա լճի Աղթամար կղզում նոր նավամատույց է կառուցվել:

4 մետր լայնություն և 50 մետր երկարություն ունեցող նավամատույցը կղզում թվով 3-րդն է։

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler» լրատվական կայքին՝ կղզում գտնվող հայկական պատմական Սուրբ Խաչ եկեղեցի  այցելող զբոսաշրջիկների մեծ թվի պատճառով, հատկապես ամռան ամիսներին առաջացել էր 3-րդ նավամատույցի անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվելուց հետո 2010 թվականից բացվել է թանգարանի կարգավիճակով: Այդ երկրի կառավարությունը տարին մեկ անգամ թույլատրում է անցկացնել կրոնական արարողություն:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: