Թուրքիան շարունակում է մնալ «Եվրոպայի հիվանդ մարդը»
Թուրքիայի խորհրդարանն արդեն իսկ հավանություն է տվել նախագահական համակարգին անցում ենթադրող սահմանադրական փոփոխությունների դրույթին, իսկ ավելի վաղ ընդունվել էին նաև մի շարք այլ դրույթներ, որոնք բավականին շատ քննարկումների ու քննադատության առիթ էին դարձել: Թուրքիայի խորհրդարանի քվերակությունները ցույց են տալիս, որ Էրդողանը, առնվազն այս պահի դրությամբ, հաջողել է:
Հատկանշական է, որ Թուրքիայի ներկայիս նախագահը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու և երկրում նախագահական համակարգ ստեղծելու նպատակ է հետապնդել դեռևս իր վարչապետ եղած ժամանակվանից։ Նպատակին հասնելու համար այս տարիների ընթացքում նա դիմել է տարաբնույթ միջոցների՝ ընդհուպ մինչև բռնաճնշումներ և ձերբակալություններ: Իսկ երկրի ներսում փոփոխությունների շուրջ առաջացած հակազդեցությունները կապված էին ոչ այնքան համակարգի փոփոխության, որքան այն նախաձեռնող անձի ու նրա անցած ճանապարհի հետ: Հանրության մի ստվար զանգված տեսել ու զգացել է բռնապետության միտումներ, որոնք նախագահական համակարգի անցնելու դեպքում՝ հաշվի առնելով Էրդողանի լիազորությունների ընդլայնումը, մեծ հավանականությամբ, կավելանան:
Ինչ վերաբերում է այս օրերին խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների շուրջ ծավալվող քննարկումներին և դրանց ընթացքին, ապա պետք է փաստել, որ դրանք չեն արտահայտում հասարակության լայն հատվածի տեսակետը: Այն, որ այս գործընթացի հետ կապված հանրության շրջանում լուրջ հակազդեցություն չկա, որը կխանգարեր Էրդողանի պլաններին, նրա «շնորհիվ» է, որ վերջինիս հաջողվել է գտնել միջոցներ՝ շեղելու սեփական հանրության ուշադրությունը: Այդ միջոցների թվին են պատկանում ահաբեկչության, գյուլենականների դեմ պայքարը, ինչպես նաև քրդական Ժողովրդադեմոկրատական կուսակցության դեմ իրականացվող գործողությունները՝ «վհուկների որսը»:
Թեև այս պահի դրությամբ Էրդողանին հաջողել է հասնել իր նպատակին, սակայն թե արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների այս ողջ գործընթացը հարթ կընթանա ոչ միայն խորհրդարանում, այլ, ընդհանրապես, Թուրքիայի ներսում, բարդ է կանխատեսել: Այնուամենայնիվ, մեկ բան հստակ է: Երկրում տեղի ունեցող իրադարձությունները փաստում են, որ Թուրքիան շարունակում է «հետևողականորեն» շեղվել ժողովրդավարացման գործընթացից, որը պետք է ուղի հարթեր դեպի ԵՄ ընտանիք: Այսօր, այնուամենայնիվ, անկախ նրանից, որ վերջին սուլթանից 95 տարի է անցել, Թուրքիան շարունակում է մնալ «Եվրոպայի հիվանդ մարդը» և, կարծես, Եվրոպայում դրա գիտակցումն ամբողջանում է:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ