ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան շարունակում է մնալ «Եվրոպայի հիվանդ մարդը»

Թուրքիայի խորհրդարանն արդեն իսկ հավանություն է տվել նախագահական համակարգին անցում ենթադրող սահմանադրական փոփոխությունների դրույթին, իսկ ավելի վաղ ընդունվել էին նաև մի շարք այլ դրույթներ, որոնք բավականին շատ քննարկումների ու քննադատության առիթ էին դարձել: Թուրքիայի խորհրդարանի քվերակությունները ցույց են տալիս, որ Էրդողանը, առնվազն այս պահի դրությամբ, հաջողել է:

Հատկանշական է, որ Թուրքիայի ներկայիս նախագահը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու և երկրում նախագահական համակարգ ստեղծելու  նպատակ է հետապնդել դեռևս իր վարչապետ եղած ժամանակվանից։ Նպատակին հասնելու համար այս տարիների ընթացքում նա դիմել է տարաբնույթ միջոցների՝ ընդհուպ մինչև բռնաճնշումներ և ձերբակալություններ: Իսկ երկրի ներսում փոփոխությունների շուրջ առաջացած հակազդեցությունները կապված էին ոչ այնքան համակարգի փոփոխության, որքան այն նախաձեռնող անձի ու նրա անցած ճանապարհի հետ: Հանրության մի ստվար զանգված տեսել ու զգացել է բռնապետության միտումներ, որոնք նախագահական համակարգի անցնելու դեպքում՝ հաշվի առնելով Էրդողանի լիազորությունների ընդլայնումը, մեծ հավանականությամբ, կավելանան:

Ինչ վերաբերում է այս օրերին խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների շուրջ ծավալվող քննարկումներին և դրանց ընթացքին, ապա պետք է փաստել, որ դրանք չեն արտահայտում հասարակության լայն հատվածի տեսակետը: Այն, որ այս գործընթացի հետ կապված հանրության շրջանում լուրջ հակազդեցություն չկա, որը կխանգարեր Էրդողանի պլաններին, նրա «շնորհիվ» է, որ վերջինիս հաջողվել է գտնել միջոցներ՝ շեղելու սեփական հանրության ուշադրությունը: Այդ միջոցների թվին են պատկանում ահաբեկչության, գյուլենականների դեմ պայքարը, ինչպես նաև քրդական Ժողովրդադեմոկրատական կուսակցության դեմ իրականացվող գործողությունները՝ «վհուկների որսը»:

Թեև այս պահի դրությամբ Էրդողանին հաջողել է հասնել իր նպատակին, սակայն թե արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների այս ողջ գործընթացը  հարթ կընթանա ոչ միայն խորհրդարանում, այլ, ընդհանրապես, Թուրքիայի ներսում, բարդ է կանխատեսել: Այնուամենայնիվ, մեկ բան հստակ է: Երկրում տեղի ունեցող իրադարձությունները փաստում են, որ Թուրքիան շարունակում է «հետևողականորեն» շեղվել ժողովրդավարացման գործընթացից, որը պետք է ուղի հարթեր դեպի ԵՄ ընտանիք: Այսօր, այնուամենայնիվ, անկախ նրանից, որ վերջին սուլթանից 95 տարի է անցել, Թուրքիան շարունակում է մնալ «Եվրոպայի հիվանդ մարդը» և, կարծես, Եվրոպայում դրա գիտակցումն ամբողջանում է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: