Գարո Փայլանը՝ Թուրքիայի խորհրդարանում. Պապիս ու նախնիներիս գլխին եկածը ես շատ լավ գիտեմ
Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների 11-րդ հոդվածի քննարկման ժամանակ ելույթ ունեցած ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանը խոսել է 1913-1923 թթ-ին Թուրքիայի փոքրամասնությունների ոչնչացմանը՝ նշելով, որ այդ տարիների ընթացքում հայերը, ասորիները, հույները և հրեաները, ցեղասպանությունների ու բռնագաղթերի ենթարկվելով, հեռացվել են այդ տարածքներից:
Ինչպես հաղորդում է Ermenihaber–ը՝ հղում կատարելով հայկական «Ագոս»-ին ցեղասպանություն բառը հնչեցնելուց հետո իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավորները ոտքի են կանգնել ու սկսել տեղից բղավել Փայլանի վրա: Նիստը վարող մեջլիսի փոխխոսնակ Ահմեթ Այդընն էլ Փայլանից պահանջել է «ուղղել» խոսքը:
Փայլանը, շարունակելով ելույթը, մասնավորապես ասել է. «Մի ժամանակ 40 տոկոսն էինք կազմում, հիմա մեկ հազարերորդ մասն ենք կազմում: Ուրեմն մեր գլխին մի բան եկել է...
Ես ցեղասպանություն եմ անվանում, դուք ինչ ուզում եք` անվանեք: Եկեք անվանումը միասին որոշենք ու շարունակենք մեր ճանապարհը: Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ է իր գլխին եկածը: Պապիս ու նախնիներիս գլխին եկածը ես շատ լավ գիտեմ: Եկեք դուք դրեք անվանումը, ու բոլորս միասին առերեսվենք»:
Հայ պատգամավորի այս խոսքերի վրա ԱԶԿ-ական պատգամավոր Մեթին Քյուլունքը բղավել է. «Այդ ցեղասպանություն բառը ուղղվելու է», ինչից հետո որոշ պատգամավորներ շարժվել են դեպի Փայլանը: Լարվածությունը թուլացնելու համար նիստը վարողը ընդմիջում է հայտարարել:
Ընդմիջումից հետո մի շարք պատգամավորներ ելույթ են ունեցել ու «քննադատել» Փայլանին` ցեղասպանություն բառը խորհրդարանում օգտագործելու համար:
Նշվում է, որ հայ պատգամավորին որպես պատիժ արգելվել է մասնակցել խորհրդարանի առաջիկա 3 նիստին, իսկ նիստի արձանագրություններից հեռացվել է ելույթում կիրառված ցեղասպանություն բառը: Այս որոշման մասին հայտարարությունից հետո Փայլանը և HDP-ական պատգամավորները լքել են նիստերի դահլիճը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
