ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիայի վարչապետն ընտրեց «կոշտ Brexit»

PA

Հունվարի 17-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ  Թերեզա Մեյը ներկայացրել է Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու՝ Brexit-ի իր տեսլականը: Միաժամանակ, նա հայտարարել է, որ Եվրոպական միությունից դուրս գալու վերջնական պայմանները պետք է հավանության արժանանան բրիտանական խորհրդարանի կողմից:

Մեյի ծրագրի հիմնական դրույթները.

Մեյի խոսքով՝ Մեծ Բրիտանիան չի կարող «կիսով չափ ԵՄ-ում, իսկ կիսով չափ դրսում» լինել, հետևաբար՝ ԵՄ-ի հետ ասոցացված անդամակցությունը բացառվում է:

Նա նաև ընդգծել է, որ երկիրը պետք է վերահսկի միգրացիոն հոսքերը, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրներից: Այդպիսով, Մեծ Բրիտանիան մտադիր է հրաժարվել մարդկանց և աշխատուժի ազատ տեղաշարժի եվրոպական սկզբունքից:

«Մենք վերահսկելու ենք ԵՄ-ից Մեծ Բրիտանիա ժամանող մարդկանց թվաքանակը: Վերահսկվող ներգաղթը կարող է օգուտ բերել բիզնեսին», - հայտնել է վարչապետը:

Եվրամիության հետ բանակցությունների ընթացքում Լոնդոնը նաև մտադիր է հրաժարվել ընդհանուր շուկային անդամակցությունից և եվրոպական համակարգող մարմիններին ենթարկվելուց:

«Այն, ինչ ես առաջարկում եմ, չի կարող ենթադրել անդամակցություն միասնական շուկային», - ասել է վարչապետը, սակայն հավելել է, որ Լոնդոնը կշարունակի կատարել պարտավորությունները եվրոպական գործընկերների հանդեպ:

«Մենք դուրս ենք գալիս Եվրամիությունից, բայց չենք լքում Եվրոպան», - շեշտել է Մեյը՝ ասելով, որ Մեծ Բրիտանիան չի հրաժարվում Եվրոպայի հետ ընդհանուր արժեքներից:

Մեյը նաև խոստացել է, որ Brexit-ից հետո կպահպանի կապերը եվրոպական հատուկ ծառայությունների հետ և կշարունակի նրանց հետ կիսել տեղեկատվությունը, ինչպես նաև կշարունակի հետևել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների ընդհանուր եվրոպական քաղաքականությանը:

Ինչ վերաբերում է Շոտլանդիային և Թագավորության մյուս շրջաններին, Մեյը խոստացել է հաշվի առնել նրանց կարծիքը Brexit-ի ողջ գործընթացում:

«Բրիտանական կաբինետը կապահովի թագավորության բոլոր հատվածների իրավունքները երկրի խորհրդարանում», - հայտնել է վարչապետը:

Սակայն Շոտլանդիայի Ազգային կուսակցության ղեկավար Նիկոլա Սթարջեոնը խստորեն քննադատել է Մեյին՝ ասելով, որ իրենց ձայնը հենց սկզբից պետք է լսելի լիներ, երբ դեմ էին արտահայտվում Brexit-ին, այլ ոչ թե այն բանից հետո, երբ ամեն ինչ արդեն վճռվել է:

Սթարջեոնը հերթական անգամ սպառնացել է նաև Շոտլանդիայի անկախացման երկրորդ հանրաքվեով: «Շոտլանդիան պետք է կարողանա այլ ապագա ընտրել, քան այն, որն առաջարկվում է Մեյի կողմից»,- նշել է Ազգային կուսակցության ղեկավարը:

Ինչ վերաբերում է Եվրոպական միության արձագանքին, ապա Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը գրել է, որ չնայած այս սյուռեալիստական ժամանակներին և տխուր գործընթացին, այնուամենայնիվ, Brexit-ի հարցով գոնե որոշակիություն և իրատեսական մոտեցում հայտնվեց:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Ուոլտեր Շտայնմայերն իր հերթին ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի պլաններում գոնե հստակեցում կա արդեն, և որ կարելի է շատ դրական ու կառուցողական բանակցություն ունենալ Մեյի հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: