ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թալիշ գյուղում սկսել են համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շինաշխատանքները

Artsakhpress.am

Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում օրեր առաջ սկսվել են համայնքապետարանի և հանդիսությունների սրահի կառուցման շինարարական աշխատանքներն՝ իրենց օժանդակ ենթակառույցներով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, և հավելել, որ պատրաստ են նաև 50 բնակելի տների տեղակայման նախագծերը:

«Արդեն պատրաստ է Թալիշի ամբողջական վերականգնման ծրագիրը: Շինարարության առաջին փուլում սկսված են քանդման ու հարթեցման աշխատանքները: Արդեն ծավալվել է համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շինարարությունը: Առաջիկա օրերին կսկսվի նոր դպրոցի և մանկապարտեզի կառուցումը: Նոր ուսումնական տարում Թալիշում կհնչի դպրոցական առաջին զանգը»,- հավելել է Կ. Շահրամանյանը:

ԼՂՀ քաղաքաշինության նախարարի խոսքով՝ բոլոր կառույցներն իրականացվում են գյուղի՝ անվտանգ և թշնամու կողմից չդիտարկվող հատվածներում, որոնք պարտադիր կունենան ապաստարաններ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: