ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր Սահմանադրություն Թուրքիայում հատուկ Էրդողանի համար

EPA

Թուրքիայի խորհրդարանում հունվարի 18-ին սկսվել է սահմանադրական փոփոխությունների փաթեթի շուրջ քվեարկության երկրորդ և վերջնական փուլը: Սահմանադրական փոփոխությունների օրինագծի 18 հոդվածներից առաջին 7-ն արդեն հաստատվել են, հայտնում է TRT World-ը: Շուրջ 3 շաբաթ տևած քննարկումներից հետո օրենսդիրները քվեարկում են 18 հոդվածներից յուրաքանչյուրի համար առանձին, ինչպես նաև ամբողջական փաթեթի համար: Քվեարկությունը շարունակվելու է նաև այսօր և վաղը:

Հետագա ընթացակարգը ենթադրում է, որ եթե սահմանադրական փոփոխությունների ամբողջական փաթեթը ստանա 550 պատգամավորներից առնվազն 330-ի հավանությունը, ապա նոր հոդվածները պետք է դրվեն հանրաքվեի: Եթե փոփոխություններն արժանանան 367 օրենսդիրների հավանությանը, ապա դրանք կարող են անցնել առանց հանրաքվեի: Հիշեցնենք, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը 316 պատգամավոր ունի խորհրդարանում, իսկ ԱԶԿ-ին սահմնանադրական փոփոխությունների հարցում աջակցող Ազգային շարժում կուսակցությունը 39 տեղ ունի, ինչը նշանակում է, որ Էրդողանին կհաջողվի բավարար ձայներ ստանալ սահմանադրական փոփոխությունների փաթեթը հանրաքվեի դնելու համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամեն դեպքում պնդելու է հանրաքվեի անհրաժեշտության վրա, անգամ եթե փաթեթն արժանանա պատգամավորների 2/3-ի հավանությանը: Հանրաքվեի ժամանակ սահմանադրական փոփոխություններն անցնելու համար պետք է ստանան պարզ մեծամասնության (51 տոկոս) աջակցությունը: Նախնական տեղեկությունների համաձայն` սահմանադրական փոփոխությունների փաթեթը հանրաքվեի կդրվի 2017 թվականի ապրիլի սկզբին:

2014 թվականին առաջին ուղղակի ընտրությունների արդյունքում Թուրքիայի նախագահ ընտրված Էրդողանի օրակարգում սահմանադրական փոփոխությունները կամ նախագահական համակարգին անցումն առաջնային խնդիրներից էր: Խորհրդարանում քվեարկության դրված փաթեթն Էրդողանին երկրում միակ գործադիր իշխանության լիազորություններ է տալիս: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են փոխնախագահների պաշտոնների ստեղծում և վարչապետի պաշտոնի վերացում: Նախարարների կաբինետն այլևս պատասխանատու չի լինելու խորհրդարանի առաջ: Նախագահն իրավասու է լինելու նշանակելու և ազատելու նախարարներին: 5 տարի ժամկետով ընտրվող նախագահը նաև հնարավորություն է ստանալու լինել քաղաքական կուսակցության ղեկավար, ինչն էլ մտավախություններ է առաջացնում, որ նախագահը փաստացի խորհրդարանը վերահսկելու հնարավորություն է ստանում: Նախագահը նաև լայն լիազորություններ է ստանում դատական համակարգի նկատմամբ, պարզաբանում է Al-Jazeera-ն: 

Թուրքիայի նոր Սահմանադրության ողջ տրամաբանությունը բխում է նրանից, որ ուղղակի ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը իրավասու է մեկտեղել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը: Մինչդեռ իշխանության այս երեք ճյուղերի անկախությունը ժողովրդավարական պետության հիմքն է համարվում: Պատահական չէ, որ Էրդողանն ամեն դեպքում ձգտում է հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունները՝ ցույց տալու համար, որ այն ստացել է երկրի բնակչության ուղղակի աջակցությունը: Հենց ժողովրդի աջակցության հանգամանքով էլ Էրդողանը հիմնավորելու է իր բռնապետական նկրտումները: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: