ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քուրդ կուսակցապետ. «Հրանտ Դինքի առջև ամոթով ենք մնացել»

Kurdish Institute of Brussels

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ կալանավայրից նամակ է հղել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ «Ակօս»-ի կայքում զետեղված գրության մեջ մասնավորապես ասվում է.

«Արդեն 10-րդ տարին է, որ Հրանտ Դինքը մեզ հետ չէ: Անցած 10 տարիների ընթացքում, ցավոք, չկարողացանք մեր երկիրը դարձնել այնպիսի երկիր, որտեղ բոլորը կարող են ազատ ապրել: Այդ պատճառով Հրանտի առջև ամոթով ենք մնացել: Սակայն մենք ծնկի չենք եկել»:

Դեմիրթաշը շեշտել է, որ այսքան ժամանակ չի բացահայտվում Դինքի սպանողների ու նրանց հետ կապված անձանց անունները, բայց բոլորը գիտեն մարդասպանին, ինչպես որ գիտեն Անկարայի, Ռոբոսկիի ու Սուրուչի ահաբեկչությունների մեղավորներին:

Բանտից ուղարկված նամակ-հայտարարության վերջում Դեմիրթաշն ափսոսանք է հայտնել Դինքի հիշատակի արարողություններում մասնակցելու հնարավորություն չունենալու համար` նշելով, որ կալանավայրում ևս շարունակում է պայքարը Հրանտի համար:

«Ախպարիգ, կարոտում ենք քեզ, բայց գլուխներս բարձր է, ինչպես որ դու էիր ուզում… »,-եզրափակել է Դեմիրթաշը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: