ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը կմասնակցի «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին

kazembassy.gr

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսի գլխավոր հանձնակատար Ռապիլ Ժոշիբաևն այսօր ստորագրել են ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության պայմանագիրը:

Այս մասին տեղեկանում ենք տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից:

«Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսը լայն հնարավորություն կստեղծի` ամենատարբեր ոլորտում Հայաստանի ունեցած գրանցած հաջողությունները ներկայացնելու միջազգային հանրությանը: Հայաստանին տրամադրվել է երկու հարթակ` «Ապագայի էներգիա» խորագրով ցուցահանդեսին մասնակցելու, նաև զբոսաշրջության և ակնագործության ոլորտները ներկայացնելու համար»,- նշել է նախարարը` հավելելով, որ Հայաստանը մոտ 20-30 կազմակերպություններով փորձելու է իրեն հատկացված մակերեսի մեջ առավելագույնս ներկայացվել:

«Կարծում ենք, որ ցուցահանդեսը ցույց կտա Հայաստանի և Ղազախստանի ընկերական հարաբերությունները և իհարկե կտա ևս մեկ առիթ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման համար և հավելել,  որ միջազգային հանրությունը մեծ հետաքրքրվածություն ունի այդ ցուցահանդեսի նկատմամբ»,- նշել է Ռապիլ Ժոշիբաևը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: