Ո՞ր երկիր առաջինը կայցելի Թրամփը՝ որպես ԱՄՆ նախագահ
Ըստ ամերիկյան The Sunday Times-ի տեղեկությունների՝ Դոնալդ Թրամփն առաջին արտասահմանյան այցը լինելու է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ, որտեղ միջուկային զենքի սահմանափակմանը նվիրված գագաթաժողովի շրջանակներում նա հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թրամփը մեկնաբանել է, որ շահագրգռված է հանդիպել Ռուսաստանի նախագահին, ինչպես նաև հրաժարվել նախկին նախագահ Բարաք Օբամայի սահմանած պատժամիջոցներից Ռուսաստանի դեմ:
Թրամփը խոստացել է չեղյալ հայտարարել դրանք, եթե Մոսկվան համագործակցի ԱՄՆ-ի հետ մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարում:
Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ ըստ նրա՝ միայն հիմար մարդիկ չեն ուզում լավ հարաբերություններ հաստատել այս երկու հզորագույն երկրների միջև:
Իսկ մինչ Իսլանդիա մեկնելը, ինչպես հաղորդում է The Independent պարբերականը, Թրամփն ինքն է Վաշինգտոնում շատ կարևոր հյուրեր ընդունելու՝ ի դեմս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի:
Մեյը Սպիտակ տուն է մեկնելու այս ուրբաթ օրը՝ հունվարի 27-ին:
Չնայած ակնհայտ քննադատություններին Թրամփի հասցեին 2016 թ. նախընտրական շրջանում, Թերեզա Մեյը հույս ունի, որ կարող է արդյունավետ աշխատել նորընտիր նախագահի հետ:
Երկու կողմերի պաշտոնյաները մտադիր են հնարավորինս վերստեղծել այն հարաբերությունները, որ ունեին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը 1980-ականներին:
Հաշվի առնելով այն ոգևորությունը, որ Թրամփն ունի Բրեքզիթի հետ կապված և նրա շնորհավորանքները Մեծ Բրիտանիային՝ ճիշտ ընտրություն կատարելու և ԵՄ-ն ժամանակին լքելու կապակցությամբ, փորձագետները պնդում են, որ դժվար չի լինի Մեյի հետ ընդհանուր թեմա գտնել և արագ երկխոսություն ստեղծել:
Նշենք նաև, որ Մեծ Բրիտանիան մշտապես եղել է այն պետությունների թվում, որտեղ իրենց առաջին պաշտոնական այցն են կատարել ԱՄՆ նախագահները (Ռիչարդ Նիքսոն, Ջիմմի Քարտեր)՝ ելնելով ինչպես «եղբայրության», այնպես էլ օվկիանոսից այն կողմ ռազմաքաղաքական դաշնակիցներ լինելու գաղափարից:
Բացի «փոքր եղբորից» սակայն, ԱՄՆ նախագահները մշտապես առաջին հերթին այցելել են նաև իրենց «հարևաններին»՝ Կանադային և Մեքսիկային: Օրինակ՝ Օբամայի 2009 թվականի փետրվարի առաջին այցն արտերկիր եղել է հենց դեպի Կանադա: Այնտեղ առաջին պաշտոնական այցն են կատարել նաև նախագահներ Ջոն Քենեդին, Ջորջ Բուշ Ավագը, Բիլ Քլինթոնը: Իսկ ահա Ջերալդ Ֆորդը, Ռոնալդ Ռեյգանն ու Ջորջ Բուշ Կրտսերը առաջին պաշտոնական այցը կատարել են դեպի Մեքսիկա:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան Ուկրաինային է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ...
- Լոս Անջելեսի քաղաքապետը և քաղաքային խորհրդի նախագահը դիմել են ԱՄՆ նախագահին՝ Լաչինի միջանցքի հարցով Շնորհակալություն քաղաքապետ Բասին այն բանի համար, որ միացել է ինձ, որպեսզի նախագահ Բայդենին հասցնենք շրջափակումը...
- ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է, ինչպես նաև նշել, որ շարունակելու է անձնապես ներգրավված...
- Թեհրանը մինչև կեսգիշեր կպատասխանի ԵՄ միջուկային համաձայնագրի առաջարկներին Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձևով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին:
- Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը Մինչդեռ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ