ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞ր երկիր առաջինը կայցելի Թրամփը՝ որպես ԱՄՆ նախագահ

Business Insider

Ըստ ամերիկյան The Sunday Times-ի տեղեկությունների՝ Դոնալդ Թրամփն առաջին արտասահմանյան այցը լինելու է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ, որտեղ միջուկային զենքի սահմանափակմանը նվիրված գագաթաժողովի շրջանակներում նա հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Թրամփը մեկնաբանել է, որ շահագրգռված է հանդիպել Ռուսաստանի նախագահին, ինչպես նաև հրաժարվել նախկին նախագահ Բարաք Օբամայի սահմանած պատժամիջոցներից Ռուսաստանի դեմ:

Թրամփը խոստացել է չեղյալ հայտարարել դրանք, եթե Մոսկվան համագործակցի ԱՄՆ-ի հետ մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարում:

Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ ըստ նրա՝ միայն հիմար մարդիկ չեն ուզում լավ հարաբերություններ հաստատել այս երկու հզորագույն երկրների միջև:

Իսկ մինչ Իսլանդիա մեկնելը, ինչպես հաղորդում է The Independent պարբերականը, Թրամփն  ինքն է Վաշինգտոնում շատ կարևոր հյուրեր ընդունելու՝ ի դեմս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի:

Մեյը Սպիտակ տուն է մեկնելու այս ուրբաթ օրը՝ հունվարի 27-ին:

Չնայած ակնհայտ քննադատություններին Թրամփի հասցեին 2016 թ. նախընտրական շրջանում, Թերեզա Մեյը  հույս ունի, որ կարող է արդյունավետ աշխատել նորընտիր նախագահի հետ:

Երկու կողմերի պաշտոնյաները մտադիր են հնարավորինս վերստեղծել այն հարաբերությունները, որ ունեին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը 1980-ականներին:

Հաշվի առնելով այն ոգևորությունը, որ Թրամփն ունի Բրեքզիթի հետ կապված և նրա շնորհավորանքները Մեծ Բրիտանիային՝ ճիշտ ընտրություն կատարելու և ԵՄ-ն ժամանակին լքելու կապակցությամբ, փորձագետները պնդում են, որ դժվար չի լինի Մեյի հետ ընդհանուր թեմա գտնել և արագ երկխոսություն ստեղծել:

Նշենք նաև, որ Մեծ Բրիտանիան մշտապես եղել է այն պետությունների թվում, որտեղ իրենց առաջին պաշտոնական այցն են կատարել ԱՄՆ նախագահները (Ռիչարդ Նիքսոն, Ջիմմի Քարտեր)՝ ելնելով ինչպես «եղբայրության», այնպես էլ օվկիանոսից այն կողմ ռազմաքաղաքական դաշնակիցներ լինելու գաղափարից:

Բացի «փոքր եղբորից» սակայն, ԱՄՆ նախագահները մշտապես առաջին հերթին այցելել են նաև իրենց «հարևաններին»՝ Կանադային և Մեքսիկային: Օրինակ՝ Օբամայի 2009 թվականի փետրվարի առաջին այցն արտերկիր եղել է հենց դեպի Կանադա: Այնտեղ առաջին պաշտոնական այցն են կատարել նաև նախագահներ Ջոն Քենեդին, Ջորջ Բուշ Ավագը, Բիլ Քլինթոնը: Իսկ ահա Ջերալդ Ֆորդը, Ռոնալդ Ռեյգանն ու Ջորջ Բուշ Կրտսերը առաջին պաշտոնական այցը կատարել են դեպի Մեքսիկա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: