ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում կարող է ստեղծվել նոր ավիաընկերություն՝ SSJ 100-ի հիմքի

Superjet International

ՀՀ-ում SSJ 100-ի հիմքի վրա նոր ավիաընկերության ստեղծման հարցը քննարկվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպմանը Մոսկվայում։

«Ես ուրախ եմ, որ մեր երկու երկրի վարչապետերի հանդիպման նախաշեմին կա մի շարք հարցերի շուրջ մտքեր փոխանակելու նման հնարավարություն»-, նշել է ՌԴ արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը։

Կարայանն, իր հերթին, ասել է, որ այս հանդիպումը հնարավորություն կտա քննարկելու այն հարցերը և մշակել դրանց համապատասխան լուծումները, որոնք կընդունվեն երկու երկրների գործադիրի ղեկավարների կողմից: «Կցանկանայի մի շարք հարցեր քննարկել. առաջին հերթին գյուղատնտեսական տեխնիկայի ոլորտում համագործակցությունը։ Երկրորդ հարցն առնչվում է SSJ 100-ի հիմքի վրա նոր ավիաընկերության ստեղծմանը։ Կցանկանայի նաև, որ քննարկեինք հայ-ռուսական համատեղ հիմնադրամի ստեղծումը, որի նպատակն է լինելու ներմուծման փոխարինումը և համատեղ արտահանման զարգացումը»,- նշել է Կարայանը:

Բացի այդ, ներկայումս իրականացնում է միջոցառումների շարք «Սուխոյի քաղաքացիական ավիացիայի» և «Համաձայնում» ԲԲԸ-ների հետ համատեղ նախագծի ներդրման ուղղությամբ՝ սկսելու հայկական ազգային ավիաօպերատորի ավիափոխադրումներ օգտագործելով SSJ 100 ինքնաթիռներ։

Արդեն իսկ ձևավորվել է ծրագրի իրականացման համատեղ աշխատանքային խումբ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև մշակվել է նախագծի ճանապարհային քարտեզը:

Հանդիպման ընթացքում նախարարները հաստատել են, որ ներկայումս ՌԴ արդյունաբերության նախարարության շահագրգիռ դաշնային գործադիր մարմինների և գյուղտեխնիկայի առաջատար արտադրողների հետ ձևավորվում է արտադրողների անվանացանկ, ինչպես նաև քննարկում են տվյալ ծրագրի աջակցության ֆինանսական աղբյուրները։ «Ռոստսելմաշ կոմբայների գործարան» ՍՊԸ-ն պատրաստ է առաջարկել առավել արդյունավետ և նպաստավոր լուծումներ Հայաստանի գյուղացիական տնտեսությունների բոլոր խմբերի համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: