Ֆիյոն, Լը Պեն, Ամոն. ֆրանսիայի գալիք ընտրությունների երեք թեկնածուները
Ինչպես հայտնի է, հունվարի 29-ին Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունից Բենուա Ամոնը երկրորդ փուլով հաղթանակ տարավ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի նկատմամբ, և հիմա արդեն հստակ հայտնի են Ֆրանսիայի երեք հիմնական կուսակցությունների թեկնածուները, ովքեր մասնակցում են այս տարվա նախագահական ընտրություններին:
«Արմեդիա» ՏՎԳ-ն ուսումնասիրել է երեք թեկնածուների տեսակետներն ու գաղափարները՝ ինչպես Ֆրանսիայի ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանն առնչվող, և ահա ստորև ներկայացնում ենք Հանրապետական կուսակցությունից Ֆրանսուա Ֆիյոնի, Ազգային ճակատ կուսակցությունից Մարին Լը Պենի և Սոցիալիստական կուսակցությունից Բենուա Ամոնի գաղափարների համեմատական վերլուծությունը:
ՖՐԱՆՍՈՒԱ ՖԻՅՈՆ
Ներքին քաղաքականություն
Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության թեկնածու Ֆիյոնն արդեն բազմիցս ներկայացվել է որպես «լիբերալ բարեփոխիչ»: Պաշտպանելով երկրում բյուջեի դեֆիցիտի վերահսկման քաղաքականությունը՝ նա առաջին հերթին վերացնելու է շքեղության հարկը, որն, ըստ նրա, երկրի այդքան մեծ պարտքի պատճառներից մեկն է, քանի որ խոշոր օտարերկրյա ներդրողներ դրանից խուսափում են: Բացի այդ, շքեղության հսկայական հարկը Ֆրանսիայից բազմաթիվ հայտնի գործարարների և աստղերի արտագաղթի պատճառ է դարձել:
Որպես նախագահի թեկնածու՝ Ֆիյոնի նպատակն է նվազեցնել հասարակական սեկտորի դերն ու կրճատել շուրջ 500.000 քաղաքացիական ծառայողի:
Չնայած որպես պատգամավոր Ֆիյոնը դեմ է քվեարկել միասեռ ամուսնության 2013 թ.-ի օրինականացման նախագծին, այնուամենայնիվ, նախագահ ընտրվելու դեպքում, նա խոստացել է օրինականացնել միասեռականների ամուսնությունը:
Բացի այդ, Ֆիյոնը հայտարարել է, որ ինքն անձամբ դեմ է հղիության արհեստական ընդհատմանը, սակայն չի արգելի այն՝ որպես Ֆրանսիայի նախագահ:
Ներգաղթ
Ըստ Ֆիյոնի մանիֆեստի՝ ներգաղթը պետք է կախված լինի Ֆրանսիայի՝ ավելի շատ մարդկանց ընդունելու և նրանց հաջողությամբ ինտեգրելու կարողությունից: Ֆիյոնը ցանկանում է ամենամյա ներգաղթային քվոտաներ սահմանել՝ երկրի զբաղվածության մակարդակի, բնակարանային իրավիճակի և այլ սոցիալական գործոնների հիման վրա:
Ֆիյոնը նաև ցանկանում է դադարեցնել սոցիալական նպաստի տրամադրումը բոլոր այն ներգաղթյալներին, ովքեր երկու տարուց պակաս են ապրել Ֆրանսիայում: Նրա միգրացիոն քաղաքականությունը քննադատության է արժանացել ձախակողմյան մրցակիցների կողմից, ովքեր պնդում են, որ դա կխորացնի ֆրանսիական հասարակության մասնատումը:
«Ֆրանսիան առատաձեռն երկիր է, բայց մեր տարածքներն անսահմանափակ չեն: Ամեն ազգ իրավունք ունի ընտրելու, թե ով կարող է միանալ իրեն և առավել ևս իրավունք ունի պնդելու, որ միացողն ընդունի իր կանոններն ու սովորույթները», - հայտարարել է Ֆիյոնը:
«Մենք ունենք վեց միլիոն գործազուրկ և շուրջ ինը միլիոն աղքատ մարդ: Ներգաղթը պետք է խստագույնս վերահսկվի և հասցվի նվազագույնի», - ավելացրել է Ֆրանսիայի նախկին վարչապետը:
Եվրամիություն
Մի կողմից, ինչպես «վայել է» Ֆրանսիայի ցանկացած առաջնորդի, Ֆիյոնն ընդունում է խիստ ինքնիշխան կեցվածք՝ ցանկանալով կրճատել Եվրոպական հանձնաժողովի լիազորություններն ու միջամտությունները «որոշակի ոլորտներում»:
Միևնույն ժամանակ նա առաջարկում է շատ չշեղվել Եվրոպական ընդհանուր ուղեգծից և ցանկանում է պատկանել այն ընդհանուր ճակատագրին, որը կիսում է այսօր Եվրոպական միությունը:
«Մենք (խմբ. ԵՄ-ն) երբեք չենք դառնա դաշնային պետություն: Մենք պարզապես շատ տարբեր ենք դրա համար: Եվ, ի դեպ, դա կլինի պատմական սխալ, քանի որ չափազանց սերտ կապերը պետությունների միջև կարող են հանգեցնել էլ ավելի ագրեսիվ ազգայնականության», - նշել է Ֆիյոնը:
Ռուսաստան
Թերևս ամենամեծ տարբերությունը Ֆիյոնի և մյուս թեկնածուների միջև, նրա դիրքորոշումն է Ռուսաստանի, և մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:
Իր մանիֆեստում Ֆիյոնն առաջարկել է «ԵՄ-Ռուսաստան նոր առևտրային գործընկերություն» և խիստ դեմ է ԵՄ-ի կողմից Մոսկվայի նկատմամբ սահմանած տնտեսական սանկցիաներին, որոնո «հակասում են Ֆրանսիայի տնտեսական շահերին»:
Ֆիյոնը նշել է, որ Ռուսաստանը պետք է հնարավորինս «մղել դեպի Եվրոպա, այլապես Մոսկվան կհամագործակցի Չինաստանի հետ՝ ի վնաս եվրոպական մայրցամաքի»:
Հանրապետականն արդեն բազմիցս ներկայացվել է որպես Պուտինի մոտ բարեկամ, ջերմ ընկեր, թեև ինքն անձամբ մերժում է նմանատիպ նկարագրությունները՝ ասելով, որ դրանք խիստ չափազանցված են և իրականությունից շատ հեռու:
ԱՄՆ
Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ դառնալուց անմիջապես հետո Ֆրանսուա Ֆիյոնը հստակ հայտարարեց, որ Եվրոպան պետք է արագ կերպով մեծացնի իր ռազմական ծախսերն ու ուժեղացնի զգոնությունը, ինչին միանշանակ համաձայնեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
ՄԱՐԻՆ ԼԸ ՊԵՆ
Ներքին քաղաքականություն
Ի տարբերություն ազատ առևտրի ջատագովների՝ Ազգային ճակատ կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը հովանավորչության (պրոտեկցիոնիզմի) մոլի կողմնակից է: Նա համարում է, որ իր դիրքորոշումը ծայրահեղ չէ, ինչպես պնդում են աջ ընդդիմախոսները, այլ այն ոսկե միջինն է, որ պետք է լինի տնտեսության մեջ:
Մարին Լը Պենը դատապարտում է ներկայումս գործող կորպորատիվ հարկը՝ որպես «ճչացող անարդարության»: Նա պնդում է, որ խոշոր ձեռնարկությունները վճարում են կորպորատիվ հարկի միայն 8%-ն, մինչդեռ փոքր և միջին ձեռնարկությունները, արհեստավորներն ու խանութպաններն ամբողջությամբ վճարում են 33.33%-ը: Նա կողմնակից է ճկուն կորպորատիվ հարկի ներմուծմանը` կախված տարբեր գործոններից:
Ներգաղթ
Լը Պենը կողմ է արմատական փոփոխությանը միգրացիոն քաղաքականության մեջ՝ ուղղված ապօրինի ներգաղթյալների ներհոսքի կտրուկ նվազեցմանը:
Նա դատապարտում է «ԵՄ-ի ողբերգական անկարողությունն՝ արձագանքելու նոր միգրացիոն մարտահրավերներին» և այն, որ «ԵՄ-ն ի վիճակի չէ դիմակայել արտակարգ իրավիճակներին և արդյունավետորեն վերահսկել միգրացիոն հոսքերը»:
«Եվրոպան չի կարող ողջունել բոլորին: Իհարկե, լավ կլիներ, եթե կարողանայինք բոլոր միգրանտներին վերցնել մեր նավակը, բայց դա այդքան էլ մեծ ու տարողունակ չէ: Մենք բոլորս կխորտակվենք այդպիսով: Նման կերպ մի թշվառությանը մյուսը կավելացնենք»:
ԵՄ
Մարին Լը Պենը դեմ է «ուղղակի եվրոպական հարկի» հաստատմանը, որն առաջարկվում է Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարների կողմից: Նա պնդում է, որ անուղղակի եվրոպական հարկն արդեն գոյություն ունի, քանի որ Ֆրանսիան իր բյուջեից մինչև 7 միլիարդ եվրոյի տարեկան ներդրում է անում ԵՄ-ում:
Ըստ նրա՝ Լիսաբոնի պայմանագիրը «Եվրոպական երկրների ինքնության և անկախության գլխավոր գերեզմանափորն է»:
Բացի այդ, ազգայնական առաջնորդը դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական միությանը, և նախընտրում է «արտոնյալ գործընկերության» տարբերակը: Մարին Լը Պենը դեմ է նաև Ուկրաինայի անդամակցությանը Եվրոպական միությանը՝ աջակցելով միայն երկրի ասոցիացման կարգավիճակին:
Լը Պենը հանդիսանում է եվրոյի հակառակորդ և առաջարկում է հրաժարվել ԵՄ միասնական արժույթից՝ վերադարձնելով նախկին ֆրանկը:
Մեջբերելով Եվրոստատի տարեկան միջին տնտեսական տվյալները՝ նա նշում է, որ «եվրոպական երկրները, որոնք չեն մտնում Եվրոյի գոտում, ավելի լավ ցուցանիշներ ունեն, քան եվրագոտու ցանկացած անդամ-պետություն:»
Ուշագրավ է, որ Լը Պենը, չսահմանափակվելով Ֆրանսիայով, Եվրոյի գոտուց դուրս գալու և ազգային արժույթի վերականգնման կոչեր է արել նաև այլ եվրոպական երկրների (Հունաստան, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Բելգիա և այլն):
Ռուսաստան
Լը Պենը մշտապես կոչ է անում Ռուսաստանի հետ հաստատել արտոնյալ գործընկերություն: Նա պնդում է, որ ֆրանս-ռուսական գործընկերությունն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով «ակնհայտ քաղաքակրթական և ռազմավարական մի շարք գործոններ», ինչպես նաև Ֆրանսիայի «էներգետիկ անվտանգության շահերը»:
Նա պնդում է, որ «Ռուսաստանի վարկաբեկման գործընթացը տեղի է ունենում ԵՄ-ի ղեկավարության մակարդակով և ԱՄՆ-ի ցանկությամբ, որը փորձում է ստեղծել միաբևեռ աշխարհ»:
«Մենք Ֆրանսիայում իդեալական ժողովրդավարություն չունենք, հետևաբար, իրավունք չունենք ժողովրդավարության դասեր տալու Ռուսաստանին: Պետք է բացահայտ խոստովանեմ, որ ես ինչ-որ չափով հիանում եմ Վլադիմիր Պուտինով: Նա սխալներ է անում, բայց ո՞վ է զերծ դրանցից: Իրավիճակը Ռուսաստանում բարդ է, և ոչ ոք չէր էլ կարող ակնկալել, որ բոլոր խնդիրներն անմիջապես կլուծվեին Խորհրդային միության փլուզումից հետո: Դրանք ժամանակ են պահանջում: Ես կարծում եմ, որ Պուտինն ունի հստակ սկզբունքներ և ապագայի կոնկրետ տեսլական, որոնք կապահովեն Ռուսաստանի բարգավաճումը»,- նշել է Ազգային ճակատ կուսակցության առաջնորդը:
Մարին Լը Պենի խոսքերով՝ «Եվրոպական երկրները պետք է դիմեն դիվանագիտական միջոցների տարբեր սպառնալիքների փոխարեն, որոնք կարող են հանգեցնել միայն հարաբերությունների սրման և վատթարացման»:
ԱՄՆ
«Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ-ում ուղի է հարթել 2017 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում քաղաքական հեղափոխության համար, որը կվերաձևավորի համաշխարհային կարգը», - հայտարարել է Լը Պենը, և ավելացրել, որ Թրամփի հաղթանակն ընտրություններում հնարավոր է դարձրել այն, ինչը նախկինում ներկայացվել է որպես անհնար:
Ըստ Լը Պենի՝ ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակը լրացուցիչ հիմնաքար է նորակառույց այն շենքում, որին վիճակված է փոխարինել հին աշխարհը նորով:
Թրամփի ընտրությունը «ժողովրդի հաղթանակն էր էլիտայի դեմ», - հայտարարել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը:
ԲԵՆՈւԱ ԱՄՈՆ
Ներքին քաղաքականություն
Սոցիալիստական կուսակցությունից առաջադրված Բենուա Ամոնը ցանկանում է հիմնական եկամուտ ապահովել Ֆրանսիայի բոլոր քաղաքացիների համար, ինչպես նաև աջակցում է 35-ժամյա աշխատանքային շաբաթվան, և նույնիսկ ավելի քչին, եթե աշխատողը դրա դիմաց պատրաստ է պետական փոխհատուցման: Սոցիալիստը նաև աջակցում է մարիխուանայի օրինականացմանն ու էֆթանազիային:
Ամոնը քննադատում է նեոլիբերալների «անսահման տնտեսական աճի առասպելը», որն, ըստ նրա, «ոչնչացնում է մոլորակը»: «Մեր արտադրման և սպառման ձևերը փոխելու խիստ հրատապություն կա: Մենք կարող ենք բանակցել բանկիրների հետ, բայց մենք չենք կարող բանակցել Երկիր մոլորակի հետ», - հայտարարել է Ամոնը:
Ինչևէ, Ֆրանսիայի կրթության նախկին նախարարի նախագծերը մի շարք մեկնաբանների կողմից դիտվել են որպես ծայրահեղ ուտոպիստական, որն իրականությունից դուրս է և անհնար ի կատար ածել:
Ներգաղթ
Բենուա Ամոնն ունի շատ ավելի դրական վերաբերմունք փախստականների հանդեպ, քան Ֆրանսիայի 2017թ.-ի նախագահական ընտրությունների մյուս բոլոր թեկնածուները: Ամոնը բազմիցս կողմ է արտահայտվել ներգաղթյալների ընդունմանը, կեցության և սննդի ապահովմանը, սոցիալական նպաստի տրամադրմանը և այլն: Նա չի դադարում նշել, որ ներգաղթն ու ծայրահեղականությունը, միգրանտներն ու իսլամիստները բացարձակ միմյանց հետ կապ չունեն:
Ռուսաստան
Ի տարբերություն մյուս թեկնածուների՝ Բենուա Ամոնը քննադատում է ռուսական ղեկավարության արտաքին քաղաքականությունը՝ այն անվանելով «ագրեսիվ իմպերիալիզմ» : Մասնավորապես, Սիրիայում տիրող իրավիճակին Ռուսաստանի մասնակցությունը Ամոնն անվանել է «վերջին տասնամյակների ամենամեծ մարդասիրական դրաման»):
Սոցիալիստների թեկնածուն կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանմանը, որոշ դեպքերում՝ դրանց առավել խստացմանը:
ԵՄ
Ամոնը մյուս երկու թեկնածուների համեմատ ամենաբարիդրացիական վերաբերմունքն ունի Եվրոպական միության հանդեպ: Ի տարբերություն Լը Պենի եվրահոռետեսության և Ֆիյոնի երկակի վերաբերմունքի, Բենուա Ամոնն ընդգծված եվրաֆիլ է, ով աջակցում է ԵՄ բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին՝ կոչ անելով անդամ-պետություններին լինել միասնական և չդավաճանել Եվրոպական ընտանիքի սկզբունքներն ու արժեքները:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու...
- Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ին երկրի անդամակցությանը. Մեդինսկի Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խնդրում է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվի...
- ԵՄ առաջնորդները կքննարկեն գազի համատեղ գնումների հարցը Բրյուսելը հայտարարել է, որ դա կօգնի երկրներին սկսել գազի համատեղ գնումներն այս տարի, և ակնկալվում է, որ այս շաբաթ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ