ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սեփական զինվորից հրաժարվելը ահաբեկչություն է Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ. Դավիթ Բաբայան

Artsakhpress.am

Ադրբեջանի իշխանությունների կողմից սեփական զինվորից հրաժարվելը հանցագործություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին գրանցված դիվերսիոն գործողություններին և գերի ընկած զինվորից Ադրբեջանի իշխանությունների հրաժարվելու փորձերին:

«Սեփական զինվորից հրաժարվելը ոչ միայն հանցագործություն է, այլև ահաբեկչություն է սեփական ժողովրդի նկատմամբ: Այնպես են ներկայացրել այդ գերեվարված զինվորին, կարծես թե նա եկել է վիզա ստանալու կամ քաղաքական ապաստան գտնելու: Ահաբեկչական պետությունից ուրիշ բան չի կարելի սպասել»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողություններին` Դավիթ Բաբայանը նշեց, որ պաշտպանական բանակը վերահսկում է իրավիճակը և միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ:

«Արդյո՞ք պաշտպանական բանակի գործողությունները դաս կլինեն: Կարծում եմ, կլինեն, բայց ոչ անձամբ Ալիևի համար, քանի որ իր մերձավորներից որևէ մեկը չի զոհվում, հասարակ քաղաքացիների զոհերն իր համար դաս չեն: Նա ցանկանում է, որ նման գործողությունները շարունակվեն, որ հակահայկական մաղձի հերթական չափաբաժինը ներարկի իր ժողովրդի մեջ և իր իշխանությունը դրանով ամրապնդի: Հիմա փորձում է գերեվարված զինվորից հրաժարվել՝ ներկայացնելով բանակից զորացրված, կարգապահությունը խախտած: Ալիևին պետք են մահացած հերոսներ, որ կարողանա շահարկել, կամ Սաֆարովի պես աննորմալ հերոսներ, որոնք ամբողջությամբ կախված կլինեն իշխանություններից»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, 2017 թվականը հայերի համար առանձնահատուկ տարի է, նշվում է Շուշիի, Բերձորի ազատագրման 25-ամյակը: Ադրբեջանն էլ փորձում է ստվեր գցել այդ ամենի վրա: Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ հակառակորդը չի փոխվել:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե այս դիվերսիոն գործողությունն արդյոք կապվա՞ծ է ռազմական ոլորտում Իրան-Հայաստան համագործակցության զարգացման հետ, Դավիթ Բաբայանը նշեց, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար հրամայական են: Ըստ նրա` Իրան-Հայաստան համագործակցության զարգացումն օբյեկտիվ գործընթաց է, որն ուղղված չէ որևէ պետության դեմ:

Փետրվարի 1-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Արցախի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ուժերը, նկատելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչգործողությունների և, կորուստներ պատճառելով, հետ շպրտել նրանց: Այս մասին հայտնում էՊԲ կայքը։ Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում առաջնագիծըպաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակիզինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: ՊԲ հաղորդագրությանհամաձայն՝ հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ իշխանությունները փորձում են հրաժարվել գերեվարված զինվորից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: