Վրաստան. ի՞նչ կտա ԵՄ վիզային ռեժիմի ազատականացումը
2017թ փետրվարի 2-ը Վրաստանի համար դարձավ բավական կարևոր ամսաթիվ, քանի որ Եվրախոհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը:
Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ ԵՄ-Վրաստան բանակցությունները սկսվել էին դեռևս 2012 թվականին (սպասվում է, որ ԵՄ-ն մոտ ապագայում նման բանակցություններ կսկսի նաև Հայաստանի հետ): ԵՄ միգրացիոն ճգնաժամի պատճառով շուրջ կես տարի ձգձգված այս որոշման շնորհիվ Վրաստանի քաղաքացիներն իրավունք կստանան վեց ամսվա ընթացքում 90 օր գտնվել Շենգենյան գոտու երկրներում՝ զբոսաշրջության, բուժման կամ կրթության նպատակով: Եվրախորհրդարանի որոշումն անհրաժեշտ տեխնիկական ընթացակարգերից հետո վերջնականապես ուժի մեջ կմտնի մարտի վերջին կամ ամենաուշը՝ ապրիլի սկզբին: Ազատականացված վիզային ռեժիմն ուժի մեջ կմտնի, երբ զուգահեռ գործարկվի Եվրամիության մշակած մեխանիզմը, որը հնարավորություն կտա չարաշահումների դեպքում ժամանակավորապես սառեցնել մուտքի արտոնագրի ազատականացումը:
Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հետ կապված ցանկալի է ուշադրություն դարձնել մի քանի նրբությունների վրա: Նախ՝ առանց վիզային ռեժիմը վերաբերում է միայն կարճաժամկետ վիազներին և հստակ սահմանված նպատակով (զբոսաշրջություն, բուժում, կրթություն, բիզնես): Հատկանշական է, որ 3 ամսից ավել տևող կրթության համար Վրաստանի քաղաքացիները ստիպված կլինեն, ինչպես նախկինում, դիմել անհրաժեշտ վիզա ստանալու համար:
Առանց վիզային ռեժիմից կարող են օգտվել Վրաստանի միայն այն քաղաքացիները, ովքեր ունեն կենսաչափական անձնագրեր: Շենգեն գոտու որևէ երկիր այցելելիս նրանք նաև պետք է ունենան այցը հիմնավորող այնպիսի փաստաթղթեր, որոնք սովորաբար պահանջվում են վիզա տրամադրելիս (օրինակ՝ այցելության նպատակին, պայմաններին և ժամկետներին առնչվող փաստաթղթեր, ֆինանսական բավարար միջոցների ապացույց և այլն):
Հատկանշական է, որ վիզային ռեժիմի ազատականացումը բնավ չի ենթադրում Վրաստանի քաղաքացիներին Շենգեն գոտում աշխատանքի իրավունքի տրամադրում (անգամ կարճաժամկետ): ԵՄ ցանկացած երկրում աշխատելու համար Վրաստանի քաղաքացիները նախկինի պես ստիպված կլինեն դիմել համապատասխան մարմնին, ինչպես վիզայի, այնպես էլ աշխատանքի թույլտվություն ստանալու համար:
Բացի Վրաստանի քաղաքացիների համար ստեղծվող հնարավորություններից Եվրախորհրդարանի՝ վիզային ռեժիմի ազատականացման որոշումը կարևոր է նաև Վրաստանի իշխանությունների համար մի քանի առումով՝
- Նախ Վիզային ռեժիմի ազատականացումը հանրությանը կարելի է ներկայացնել որպես եվրաինտեգրման գործընթացի շոշափելի արդյունք, ինչը բավական բարդ է տնտեսական ոլորտում:
- Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացավ բավական կարևոր հակափաստարկ ընդդիմադիր ուժերի կողմից հնչող այն քննադատությանը, թե գործող իշխանությունները շեղվել են եվրաինտգրման ուղղուց:
- Այն դրական ազդեցություն կթողնի գործող կառավարության քաղաքական իմիջի վրա՝ որպես իշխանություն, ում օրոք Վրաստանը ևս մեկ քայլով մոտեցավ Եվրամիությանը:
Չնայած Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ Եվրախորհրդարանի որոշումը բավական մեծ ոգևորություն է առաջ բերել հանրության շրջանում, որոշ փորձագետներ, այնուամենայնիվ, ուշադրություն են հրավիրում նաև դրա հնարավոր մարտահրավերների վրա: Խոսքը մասնավորապես վերաբերում է Վրաստանից դեպի ԵՄ միգրացիոն անօրինական հոսքերի հնարավորությանը (անկախ ռեադմիսիայի համաձայնագրից): Նման ռիսկն ունի որոշակի իրատեսականություն, եթե հաշվի առնենք, որ, ըստ վերջին հետազոտությունների, Վրաստանի 20-50 տարեկան բնակիչների շուրջ 25%-ը (մոտ 1.6 մլն մարդ) հանդիսանում է «պոտենցիալ միգրանտ», այսինքն՝ համապատասխան հնարավորությունների դեպքում ցանկանում է հեռանալ երկրից:
Ի դեպ, Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր Շենգեն գոտում կխախտեն սահմանված վիզային ռեժիմի կարգը, հայրենիք կարտաքսվեն Վրաստանի պետական բյուջեի հաշվին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ