ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը մտադիր է մինչև 2020թ էներգասպառումը կրճատել 37.4%-ով

 Հայաստանը պատրաստվում է մինչև 2020 թվականը էներգասպառումը կրճատել 37.4%-ով: 2020 թվականին ակնկալվող թիրախային էներգախնայողությունը գնահատվում է գումարային 40 միլիարդ կՎտժ՝ 2010-2020 թվականների ժամանակահատվածում:

Այս մասին նշված է «2017-2018 թթ. ՀՀ էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլ» փաստաթղթում, որին գործադիրը հավանություն տվեց փետրվարի 2-ին:

Նշվում է, որ երկրում սպառվող բոլոր էներգառեսուրսների 2/3-ը ներկրվում է, որը ինքնին ազգային էներգետիկ անվտանգությամբ մտահոգվելու պատճառ է:

Զեկույցում նաև նշվում է, որվերջին տասնամյակում էլեկտրաէներգիայի գներն աճել են 83-198%-ով, իսկ բնական գազի գներն՝ 164-250%-ով: Էներգիայի գների այսպիսի աճը առաջացնում է մատչելիության և մրցունակության խնդիրներ:

ՀՆԱ-ի էներգատարության և մեկ շնչին ընկնող էներգիայի սպառման ցուցանիշներով Հայաստանը զիջում է տարածաշրջանի, ԵՄ անդամ և էներգետիկ համայնքի երկրներին:

ՀՀ կառավարությունը էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը դիտում է որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության բարձրացման և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց:

Բացի այդ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել ծրագրի իրականացման նկատմամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: