ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-Իրան վատ հարաբերություններն որևէ կերպ չեն ազդի Հայաստան-Իրան հարաբերությունների վրա. իրանագետ (ԲԱՑԱՌԻԿ)

Վերջին շրջանում ԱՄՆ-Իրան հարաբերություններում նկատվող լարվածության աճի վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ:


- Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից բավական կոշտ հայտարարություններ են հնչում Իրանի հասցեին: Անգամ սահմանվեցին նոր պատժամիջոցներ: Ինչպիսի՞ն է Իրանի արձագանքըՀնարավոր է արդյո՞ք իրավիճակի առավել սրումը, որը կհանգեցնի միջուկային գործարքի տապալման:

- Մենք տեսնում ենք, որ Թրամփը, ով մինչև նախագահ դառնալն էլ կոշտ հայտարարություններ էր անում Իրանի հետ կապված, որպես նախագահ արդեն իրականացնում է իր նախընտրական խոստումները:

Տեսնում ենք, որ բավականին երկարաձգեցին պատժամիջոցները: Մի շարք անձանց սև ցուցակում են ընդգրկել, և նրանք չեն կարող մտնել երկրի, նույնիսկ հաղորդվում էր, որ Իրանի այն քաղաքացիներն, ովքեր գրին քարտ են ստացել, թույլ չի տրվել Միացյալ Նահանգների սահմանը հատել և մտել երկրի տարածք: Այսինքն՝ իսկապես սրացումներ տեղի են ունենում: Սրան ոչ միան արձագանքեց Իրանի ԱԳ նախարար Զարիֆը, ով հայտարարեց, որ «փակելով ձեր սահմաններ դուք ավելի եք նպաստում ահաբեկիչների աճին», արձագնաքեց նաև երկրի նախագահ Ռոհանին, ով հայտարարեց, որ «21-րդ դարը փակ սահմանների դար չէ», և խորապես պախարակեց Թրամփի գործողությունները:

Եվ նույնիսկ նշվեց, որ եթե այսպես շարունակվի, իսկապես վտանգի տակ կդրվի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները միջուկային գործարքի հետ կապված:

Բայց պետք է փաստենք նաև, որ Միացյալ Նահանգներն այսօր Թրամփի գլխավորությամբ բավականին թերահավատությամբ են վերաբերում այս գործարքին: Նրա կարծիքով Միացյալ Նահանգներն, այնուամենայնիվ, չի ձեռք բերել այն ցանկալի պայմանավորվածությունը, որը կարող էր ձեռք բերել բանակցությունների արդյունքում: 

- Արևմուտք-Իրան հարաբերությունների հնարավոր նոր էսկալացիան ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա:

- Եվրոպական մի շարք երկրներ չեն կիսում Թրամփի որդեգրած քաղաքականությունը: Այսինքն՝ խոսում ենք Իրանի հետ միայն Միացյալ Նահանգների հարաբերությունների մասին, որի վերաբերյալ պետք է փաստել, որ երկու երկրները բավականին վաղուց նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունեն, և Իրանը մշտապես գտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ: Թրամփը պարզապես խստացնում է այն, ինչ-որ առկա է: Եվ ակնկալիքներն, որ կային Վիեննայի բանակցությունների ընթացքում, այլևս գոյություն չունեն, քանի որ Թրամփը բավականին կոշտ քաղաքականություն է վարում:

Այս առումով մի փոքր դժվար է ասել, թե ինչ տեղի կունենա, բայց որ Հայաստանն ավելի լավ էր համագործակցում շրջափակումների մեջ գտնվող Իրանի հետ, փաստ է: Այսինքն՝ ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգներ-Իրան վատ հարաբերություններն որևէ կերպ չեն ազդի Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Միևնույն ժամանակ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի կարողանա առևտրաշրջանառությունն ընդլայնել:

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: