ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օրվա լավ մասն արդեն ավարտված է. ինչպե՞ս են ընդունել Ալիևին ԵՄ-ում

Երեկ մեկնարկեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հանդիպումները Բրյուսելում, որոնց նպատակն է քննարկել Եվրոպական միություն-Ադրբեջան համագործակցության նոր համաձայնագիրը:

Այցի ընթացքում Ալիևը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ, ով չար կատակ է արել նրա հասցեին:

«Շնորհակալություն, ձեզ լավ օր եմ մաղթում: Իսկ ես այժմ գնում եմ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման, այնպես որ, օրվա լավ մասն արդեն ավարտված է», - երեկ Բրյուսելում անցկացված մամուլի ասուլիսի ավարտին լրագրողներին դիմելով ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Ադրբեջանցի պաշտոնյաները Reuters գործակալության հետ զրույցում չեն մեկնաբանել Յունկերի խոսքերը:

Միայն հայտնի է, որ Յունկերն ու Ալիևը քննարկել են էներգետիկայի և տնտեսության ոլորտում համագործակցությունը, և որ Եվրահանձնաժողովի նախագահը կարևորել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցը: 

Իսկ Եվրոպական խորհրդարանի նորընտիր ղեկավար Անտոնիո Տայանիի հետ հանդիպումը, որքան էլ որ զավեշտալի է, հակառակ ծրագրված օրակարգին, տեղի չի ունեցել:

Ալիևն անակնկալ կերպով չեղյալ է հայտարարել հանդիպումը Տայանիի հետ, քանի որ ԵՄ օրենսդիր մարմնում հատուկ քննարկում էր անցկացվել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: 

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսն այդ առնչությամբ հայտարարել է, որ իրականում Իլհամ Ալիևը «փախուստի է դիմել է Եվրախորհրդարանից»: 

«Կարծես մարտ է ընթանում և դու պարզ գիտես, որ հարձակում է լինելու: Բանն այն է, որ Ալիևին եվրախորհրդարանում պետք է հանձնեին Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը: Նա էլ, տեսնելով, թե ինչ է սպասվում, երևի մտածեց, որ չի կարողանալու տիրապետել ինքն իրեն, այդ պատճառով էլ հետ կանգնեց հանդիպումից», - ասել է Լեյլա Յունուսը: 

Հիշեցնենք, որ Ալիևի այցին ընդառաջ յոթանասունից ավել հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններ նամակ են հղել ԵՄ առաջնորդներին՝ հորդորելով օգտագործել այս առիթն ու կոչ անել Ալիևին շոշափելի բարեփոխումներ անցկացնել ժողովրդարավորության ոլորտում:

Սակայն, մասնագետների կարծիքով, ԵՄ-ին իրականում այնքան էլ չեն հետաքրքրում ՀԿ-ների հորդորներն ու Ադրբեջանին ուղղված քննադատությունը, այլ ավելի շատ հուզում է տնտեսական շահույթը, որը կառույցը կարող է ստանալ Բաքվի հետ հարաբերություններից:

«Ադրբեջանի հետ հարաբերություններն առանցքային նշանակություն ունեն ՌԴ-ից էներգետիկ կախվածությունը թուլացնելու ԵՄ պլաններում, և կողմերն ակնկալում են, որ մինչ 2019 թվականը Եվրամիությունն Ադրբեջանից մոտ 10 մլրդ խ/մ գազ կստանա», - մասնավորապես նշում են արևմտյան ԶԼՄ-ները:

Մինչդեռ ԵՄ պաշտոնյաներն, ըստ լրագրողների, Ադրբեջանի առաջնորդի դիմաց դռները բացելուց առաջ պետք է համոզվեն, որ հարաբերությունների խորացումը համապատասխանում է ժողովրդավարության իրենց սկզբունքներին, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը և այլն:

Իրավապաշտպաններն ու ՀԿ ներկայացուցիչները, մասնավորապես, պնդում են, որ տնտեսական հարաբերություններն ընդարձակելուց առաջ Բրյուսելը պետք է պաշտոնական Բաքվից պահանջի անմիջապես ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստներին, ինչպես նաև դադարեցնել լրագրողների հանդեպ հետապնդումները:

Այս նույն մտահոգությունների շուրջ զեկույցներով հանդես կգան նաև Եվրախորհրդարանի չորս պատգամավորներ, այդ թվում՝ Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահ, ավստրիացի Ուլրիկե Լունաչեկն, ով բազմիցս քննադատել է Ալիևին՝ մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարելու, ընդդիմադիրներին ու լրագրողներին ազատազրկելու համար:

Իրականում Եվրոպայում Ադրբեջանում տիրող իրավիճակին շատ լավ ծանոթ են, սակայն միևնույն ժամանակ  ձգտում են Ադրբեջանին չմեկուսացնել՝ թույլ չտալու համար ՌԴ հետ վերջինիս չափազանց սերտացում: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: