ԱՄՆ փոխնախագահը կարող է նպաստել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
«Գլխավոր բացատրող», «գլխավոր բուժող»… սրանք են այն մականունները, որ Դոնալդ Թրամփը տվել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին: 57-ամյա Մայք Փենսն ԱՄՆ 48-րդ փոխնախագահն է, ով Դոնալդ Թրամփի հետ մասնակցում էր 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին: Նա մինչև վերջերս իր հայրենի նահանգի՝ Ինդիանայի նահանգապետն էր չորս տարի ժամկետով: Նախքան նահանգապետ ընտրվելը՝ Փենսը վեց անգամ եղել է կոնգրեսական:
Մայք Փենսը մեծացել է իռլանդական կաթոլիկ ծնողների ընտանիքում: Նա ամուսնացել է 1985 թ.-ին, ունի երեք երեխա: Մայքլը՝ 24 տարեկան, ծովային ուժերի սպա է, Շառլոտը՝ 23 տարեկան, կինոռեժիսոր և Օդրին՝ 21 տարեկան, «սոցիալ - լիբերալ» լրագրող է, հաղորդում է express.co.uk-ը:
Փենսը հիմնականում հայտնի է Իրաքի պատերազմին իր աջակցությամբ, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի հանդեպ իր բացասական դիրքորոշմամբ: 2006 թ.-ին Փենսը քվեարկել է հօգուտ նույնասեռականների ամուսնությունն արգելելու սահմանադրական փոփոխության, իսկ 2015 թ.-ին՝ որպես Ինդիանայի նահանգապետ, պաշտպանել է կրոնական ազատության վերականգնման ակտը, որը խտրական է համարվում լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսֆեստիտների հանդեպ:
Սակայն, Մայք Փենսը նաև այն մարդն է, ով 2013 թ.-ին 1.1 մլրդ դոլարի գործարք կնքեց, որով կրճատեց ամենամեծ հարկային բեռն ԱՄՆ պատմության մեջ, ինչպես նաև հատուկ ֆինանսական միջոցներ հատկացրեց ենթակառուցվածքների բարեփոխումների համար: Ըստ Biography.com-ի՝ 2016 թ.-ին Ինդիանան $ 2 միլիարդ բյուջեի ավելցուկ էր վայելում:
Ի վերջո ինչո՞ւ Մայք Փենսը
Ի տարբերություն Դոնալդ Թրամփի, ով ավելի անկանխատեսելի է, Փենսը նկարագրվում է որպես բավականին հավասարակշռված անձնավորություն: Բացի այդ, որպես Ինդիանայի նահանգապետ և Կոնգրեսի նախկին անդամ, Փենսն ունի բավական մեծ վարչական փորձ: Նա համարվում է Վաշինգտոնի «ինսայդեր», ինչը ստիպում է շատերին կարծել, որ Փենսն առանցքային դեմք կլինի Թրամփի կառավարման ժամանակ: Ավելին, նա կլինի այն մեկը, ով կարող է օգնել «վաճառել» Թրամփի առաջարկները Կոնգրեսին:
Փենս-Թրամփ տարաձայնությունները
Հետաքրքիր է, որ նախքան ԱՄՆ փոխնախագահ լինելը, դեռևս նահանգապետի պաշտոնում, Մայք Փենսը քննադատել էր մահմեդականների մուտքն արգելելու Թրամփի ծրագրերը:
«Մահմեդականների մուտքն ԱՄՆ արգելող կոչերը վիրավորական և հակասահմանադրական են», - գրել էր նահանգապետը։ Սակայն, այն բանից հետո, երբ Թրամփը ներկայացրեց իր միգրացիոն արգելքը մահմեդականներին յոթ երկրներից, արդեն փոխնախագահ Փենսը պաշտպանեց այդ որոշումը:
Սիրիայի հարցում ևս Փենսը հավատում էր, որ ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի ռազմական ուժ հավաքագրել Ասադի ռեժիմի դեմ գործադրելու համար, իսկ ՌԴ հաքերության վերաբերյալ, Փենսը հակված էր հավատալուն, որ Ռուսաստանն իրոք ներգրավված է եղել այդ ամենում: Սակայն, այսօր Փենսը դարձել է երկրորդ կարևորագույն քաղաքական գործիչն ԱՄՆ-ում, ով ակտիվորեն պաշտպանում է Թրամփի վարած քաղաքականությունը:
Փենսը և Հայաստանը
Հետաքրքիր է նշել, որ Մայք Փենսը նաև բավականին լավ տեղյակ է Հայոց ցեղասպանության հարցին և բազմիցս կողմ է արտահայտվել դրա ճանաչմանը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 2001-13 թվականներին ծառայելու ժամանակ: Որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ նա կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության շուրջ բանաձևին 2005 թվականին, սակայն դեմ է քվեարկել 2007 և 2010 թթ.-ին՝ մտահոգված ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար դրա հնարավոր հետևանքներից:
«Ես հավատում եմ, որ ցեղասպանություն է իրականացվել հայ ժողովրդի նկատմամբ անցյալ դարի սկզբին, և այն երբեք չպետք է մոռացվի ... Այն փաստը, որ ավելի քան 1 մլն քրիստոնյա է սպանվել, ինձ համար առավել անձնական է դարձնում այդ կորուստը», - ասել է Փենսը՝ միևնույն ժամանակ հավելելով. «Թեև մենք երբեք չպետք է մոռանանք այս ցեղասպանությունը և մարդկային բոլոր կորուստները, ես դժբախտաբար չեմ կարող աջակցել այս բանաձևի ընդունմանը ... Թուրքիան հանդիսանում է մեր ռազմավարական գործընկերը և՛ Իրաքում, և՛ Աֆղանստանում»:
Թեև այսօր Մայք Փենսն արդեն ԱՄՆ փոխնախագահ է, ակնկալել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հանդեպ իր դիրքորոշումը կարող է փոփոխվել, տրամաբանական չէր լինի՝ հաշվի առնելով Թրամփի վարչակազմի վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ: Սակայն, եթե հետևողական և համակարգված աշխատանք իրականացվի, ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական սփյուռքի կողմից, գուցե կհաջողվի առաջընթաց արձանագրել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:
այլ նյութեր այս թեմայով
- Բլումբերգը թեկնածություն կառաջադրի ԱՄՆ նախագահական ընտրություններին 77-ամյա Բլումբերգը 2002-2013 թթ. զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը: Նա հայտնի է նաև՝ որպես ֆինանսական լուրերի...
- «Ցնցող հաղթանակ այս գիշեր: Շնորհակալություն բոլորին». Թրամփը՝ Կոնգրեսի ընտրությունների մասին ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն Սենատում...
- Թրամփի հակառակորդները վնաս են հասցնում ԱՄՆ-ի հեղինակությանը.Պուտին Պուտինը նշել է, որ նրանք հարգանք չեն ցուցաբերում Թրամփի օգտին քվեարկած ընտրողների նկատմամբ:
- Իրատեսակա՞ն է արդյոք Դոնալդ Թրամփի պաշտոնանկությունը ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը, ով հայտնի է դարձել որպես մինչ օրս ԱՄՆ-ի պատմության մեջ եղած «ամենաարտասովոր»...
- Թրամփ 102 (ՏԵՂԵԿԱՆՔ) Թրամփի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր մեկ հիմնական նպատակ՝ ամրապնդել ԱՄՆ դիրքերը համագործակցության...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ