ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փարիզի քաղաքապետը մտադիր է քաղաքի մեդալը հանձնել Գարո Փայլանին

Cities Today

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն մտադիր է քաղաքի մեդալը հանձնել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին: Այս մասին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ճաշկերույթի ընթացքում հայտարարել է  Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանի բոլոր բարեկամներին, ովքեր վտանգված են աշխարհում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով  Nouvelles d'Armenie-ն իր ելույթում Իդալգոն անդրադարձել է նաև Երևան կատարած այցին:

«Շատ քիչ է պատահում, որ մեկ այլ քաղաքում նման հստակությամբ ունենամ ես իրական նույնական մշակույթի զգացողություն»,- նշել է Իդալգոն: Նա միաժամանակ շեշտել է, որ ցնցված էր Երևանի արդիականությամբ, մասնավորապես ԹՈՒՄՈ կատարած իր այցից: «Մեկնելիս մտածում էի, թե ինչ կարող է Փարիզը տալ Երևանին, վերադառնալիս մտածում էի, թե ինչպես կարող է Երևանն իր նորարարական գաղափարներն ու դինամիզմը փոխանցել Փարիզին»,- ամփոփել է Անն Իդալգոն:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0 կմ/ժ
    12 C°
     
    21°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: