ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի է Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը

ermenihaber.am

Թուրքիայի Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ որպես երկրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օր ընտրվել է ապրիլի 16-ը: Այս մասին նախարարն ասել է թուրքական «TRT» հեռուստաալիքի հետ զրույցում։ Հարկ է նշել, որ թուրքական լրատվամիջոցներն ընդգծում են, որ հանրաքվեի հստակ օրը կնշանակի Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանն արդեն հավանություն է տվել երկրի նախագահին գրեթե անսահմանափակ իշխանություն տվող սահմանադրական փոփոխությունների նախագծին: Հանրաքվեի օրը նշանակելու համար այժմ անհրաժեշտ է,որ նախագահ Էրդողանը ստորագրի նախագիծը, որի հրապարակումից 60 օր հետո պետք է անցկացվի հանրաքվեն:  

Ամենայն հավանականությամբ փոփոխությունները կհաստատվեն: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում է անցկացնել արտակարգ դրության ռեժիմի ժամկետի լրանալուց օրեր առաջ: Ըստ ամենայնի հանրաքվեի արդյունքները որոշիչ կլինեն հուլիսից գործող ռեժիմի չեղարկման հարցում:

Թուրքական մամուլի հրապարակումներից հետևում է, որ հանրաքվեի արդյունքը որոշիչ է լինելու նաև քրդական խնդրի կարգավորման հարցում: Մասնավորապես Hurriyet Daily News-ը գրում է, որ ամենայն հավանականությամբ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կբոյկոտի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, ինչի շնորհիվ այդ փոփոխությունների դեմ քարոզչությունը կթուլանա: Սրա դիմաց հնարավոր է իշխանությունները քրդական հիմնախնդրի կարգավորման նոր նախաձեռնությամբ հանդես գան և բանտից ազատ արձակեն այդ կուսակցության պատգամավորներին: Թուրքական լրատվամիջոցների դիտարկմամբ իշխանությունների և քրդական ուժերի միջև նման պայմանավորվածության մասին վկայում է նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների հարձակումների նվազումը:

Ստացվում է, որ սահմանադրական փոփոխությունների դեմ քարզոչություն կիրականացնի միայն գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը: Սակայն Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումների և բռնաճնշումների պարագայում դրա արդյունավետությունը կհասցվի նվազագույնի:

Այսպիսով, նախագահական կառավարման ձևի Թուրքիայի անցումն «անխուսափելի» է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: