ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը հաշտության բանակցություններ է վարու՞մ Գյուլենի կողմնակիցների հետ

Թուրքիայի հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը Էրդողանի անունից Քաթարում Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների հետ հաշտության բանակցություններ է վարում: Այս մասին գրել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի նախկին խորհրդական, Yenicag պարբերականի սյունակագիր Ահմեդ Թաքանն իր սկանդալային հոդվածում, փոխանցում է News.am-ը: 

Ահմեդ Թաքանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2016–ի հուլիսի 15–ի հեղաշրջման փորձի գլխավոր դերակատարների հարազատները դեռևս բարձր պաշտոններ են զբաղեցնում, ընդհուպ մինչև իշխող կուսակցության փոխնախագահի պաշտոն։ Նա շեշտել է, որ ներկայում առնվազն 6 նախարարի մոտ ֆիքսվել է գյուլենականների միջև հաղորդակցության միջոց հանդիսացող ByLock ծրագիրը։

«Այս համատեքստում անակնկալ չի լինի, որ հաստատվի Հաքան Ֆիդանի ու գյուլենականների միջև հաշտեցման բանակցությունները։ Քանի որ դեռևս տարիներ առաջ էլ նույն Հաքան Ֆիդանը քուրդ զինյալների առաջնորդների հետ էր բանակցություններ վարում, որը հետագայում բացահայտվեց՝ քրդական հարցի կարգավորման անվան ներքո։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    20°  11° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: