ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լապշինի դեպքը կրկին օրակարգային է դարձնում ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը

Լապշինի արտահանձնումը և դրա շուրջ զարգացումները վերջին մի քանի օրերին դարձել են ամենաշատ քննարկվող հարցերից մեկը: Այն, որ հայտնի բլոգերի արտահանձնումը մարդու հիմնարար իրավունքների խախտում է, որ այս ամենը հանդիսանում է ադրբեջանա-բելառուսական երկկողմ գործարքի արդյունք, փաստ է: Ակնհայտ է նաև այն, որ Լապշինի հետ կապված միջադեպն Ադրբեջանի  հերթական պրովոկացիան է, և թիրախը ոչ թե Լապշինն է, այլ Հայաստանն ու Արցախը:

Եթե Հայաստանի դեպքում Ադրբեջանը նպատակ է հետապնդում դրդել համարժեք պրովոկացիոն քայլերի և հանդես գալ ապակառուցողական դիրքերից, ապա Արցախի դեպքում նպատակը մեկուսացումն է:

Ադրբեջանը մշտապես կոշտ է արձագանքել Արցախ ցանկացած այցելության, և եթե նախկինում այդ արձագանքը սահմանափակվում էր մի քանի հայտարարություններով ու մի շարք մարդկանց «սև ցուցակ» մտցնելով, ապա Լապշինի արտահանձման «օպերացիան» իրականացվելով՝ Ադրբեջանը փորձում է վախեցնել նրանց, ովքեր այցելել են կամ պատրաստվում են այցելել ԼՂՀ:

Ադրբեջանի՝ Արցախի հանրությանը մեկուսացնելու քաղաքականության այս փորձերը Արցախի հանրության մոտ կարող են առաջացնել աշխարհից մեկուսացվելու որոշակի մտավախություններ, ինչպես նաև սպառնալիքի մեծացման զգացողություն:

Նման պարագայում, գուցե, անհրաժեշտ է կրկին դիտարկել ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման հարցը, որը կդառնա ԼՂՀ ժովորդի անվտանգության լրացուցիչ երաշխիք՝ հարվածելով Ադրբեջանի մեկուսացման քաղաքականության փորձերին:  Այս առումով կարևոր է, որ ռազմական փոխօգնության պայմանագիրը ենթադրի համապատասխան դրույթ, որը կամրագրի, որ կողմերից մեկի վրա հարձակումը կնշանակի հարձակում նաև մյուսի վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: