ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր. Գերմանիայի նոր նախագահը քաջ ծանոթ է մեր խնդիրներին

Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընտրվել է երկրի նախագահ:

Գերմանիայի նախագահին ընտրում է Դաշնային խորհուրդը, որը կազմված է Բունդեսթագի 630 պատգամավորից և դաշնային հողերի 630 ներկայացուցչից: Որպես կանոն, ժողովը 4 տարին մեկ է հրավիրվում Բեռլինի ռեյխստագի պատմական շենքում ՝ պետության ղեկավարին ընտրելու համար: Առաջին փուլում հաղթելու համար Շտայնմայերին անհրաժեշտ էր 631 ձայն: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 931 մարդ:

Երկրի գործող նախագահ Յոահիմ Գաուկը հրաժարվել էր առաջադրել իր թեկնածությունը՝ այդ որոշումը բացատրելով իր պատկառելի տարիքով. նա այժմ 77 տարեկան է: Գաուկի լիազորությունների ժամկետը կավարտվի մարտի 17-ին:

Շտայնմայերը հենց սկզբից էլ համարվել է նախագահի հիմնական թեկնածուն և բացարձակ ֆավորիտը, քանի որ նրան խոստացել են աջակցել ոչ միայն կոալիցիայի, այլև ընդդիմադիր Ազատ դեմոկրատական կուսակցության և «կանաչների» պատվիրակները, որոնք սեփական թեկնածու չեն առաջադրել:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ծնվել է 1956 թվականին՝ Դետմոլդ քաղաքում։ Բազմաթիվ քաղաքական պաշտոններ զբաղեցնելուց հետո, 2005-2009 թվականներին, իսկ այնուհետև 2013-2017-ին զբաղեցրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը:

Ավելի վաղ ներկայացված սոցհարցման արդյունքներով՝ գերմանացիների կեսից ավելին կարծում է, որ ԱԳ նախկին նախարար Շտայնմայերը երկրի լավ ղեկավար կլինի: Հրապարակված արդյունքների համաձայն՝ նման կարծիքի են գերմանացիների 59%-ը: Միևնույն ժամանակ հարցվածների 19% վստահ է հակառակում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արդեն շնորհավորել ու ողջունել է երկրի նորընտիր նախագահին, և նշել, որ նա կլինի երկրին արժանի նախագահ, քանի որ համատեղ երկար տարիների աշխատանքի արդյունքում համոզվել է, որ Շտայնմայերն իսկապես ուժեղ քաղաքական գործիչ է։

Նշենք նաև, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ևս արդեն շնորհավորել է իր նախկին գործընկերոջը` Գերմանիայի Նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Դիվանագիտական հսկայական փորձ ունեցող Շտայնմայերը  բավական լավ տեղեկություն ունի մեր տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի և նրա խնդիրների մասին:

Լինելով մեր երկրում և բազմիցս հանդիպելով մեր պաշտոնյաների հետ՝ Շտայնմայերը քաջատեղյակ է մեր տարածաշրջանային բոլոր հակամարտություններին, ուստի Հայաստանի համար նրանից ավելի լավ թեկնածու դժվար թե գտնվեր այդ պաշտոնում, ով ավելի ծանոթ կլիներ իրավիճակին:

Սակայն մյուս կողմից, Գերմանիայի նախագահը հիմնականում ներկայացուցչական գործառույթներ է կատարում, իսկ երկրի ներքին և արտաքին քաղաքականության հարցերով զբաղվում է կառավարությունը` կանցլերի գլխավորությամբ:

1487780220

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: