Շրջադարձ Թրամփի մերձավորարևելյան քաղաքականությունում. ԱՄՆ-ի շահերը փոխվե՞լ են
Մերձավոր Արևելքն ավանդաբար հանդիսանում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից, և այս առումով հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը բացառություն չի լինի: Սակայն, ինչպես երևում է Թրամփի նախընտրական հայտարարություններից, ինչպես նաև նախագահի պաշտոնում նրա ձեռնարկած քայլերից, ամերիկյան գործող վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականությունը միանգամայն տարբերվելու է իր նախորդի՝ Բարաք Օբամայի քաղաքականությունից:
Թրամփի վարչակազմն իր պարտականություններին անցնելու առաջին իսկ օրից քայլեր է ձեռնարկում բարելավելու Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցների՝ Իսրայելի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները, որոնք Օբամայի նախագահության օրոք բավականին անկում էին գրանցել:
Հիշեցնենք, որ Իսրայելում մեծ դժգոհություն էր առաջացրել Իրանի հետ Օբամայի վարչակազմի կնքած միջուկային համաձայնագիրը, ինչպես նաև ՄԱԿ-ում հակաիսրայելական բանաձևի ընդունումը: Նշենք, որ չնայած նախընտրական քարոզարշավի ժամանակ, ինչպես նաև ընտրվելուց հետո, Թրամփը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք և քննադատել է պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի կառուցումը արգելող ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին Օբամայի վարչակազմի օժանդակությունը, Թրամփի վարչակազմը այս ուղղությամբ ռադիկալ քայլեր չի պատրաստվում անել, ինչի մասին վկայում է Սպիտակ տան կասկածը հրեական բնակավայրերի կառուցումը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ: Վերլուծաբանները կարծում էին, որ մերձավորարևելյան կարգավորմամբ զբաղվելն իր փեսային հանձնարարելով Թրամփը լուրջ քայլեր է պատրաստվում անել այս ուղղությամբ, սակայն Վաշինգտոնն, ըստ էության, հակված է որոշակի ժամանակահատվածով սառեցնել այս խնդիրը, քանի որ տարածաշրջանային լարվածության պայմաններում ցանկացած քայլ կարող է պայթյունավտանգ լինել:
Իսրայելի հետ հարաբերությունների վերականգնման հարցում Թրամփը շեշտը դնում է Իրանի նկատմամբ քաղաքականության խստացման վրա: Այսպես, Թրամփի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը բալիստիկ հրթիռներ փորձարկելու համար (նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը դա չեն արգելում) միանգամայն ողջունելի էր Թել-Ավիվի համար:
Իրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության խստացումն ողջունելի է նաև Պարսից ծոցի արաբական միապետությունների, և մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի համար: Օբամայի օրոք երկու երկրների հարաբերություններում ևս բացասական միտում էր նկատվում, ինչը Թրամփի վարչակազմը փորձում է շտկել: Պարսից ծոցի միապետություններին «սիրաշահելու» համար Վաշինգտոնն արդեն համաձայնություն է տվել Սաուդյան Արաբիային և Բահրեյնին ամերիկյան զենքի նոր խմբաքանակի վաճառքի վերաբերյալ, ինչն Օբամայի օրոք մի քանի անգամ մերժվել էր: Բացի այդ, ամերիկյան նոր վարչակազմն աջակցություն է հայտնում Եմենում Սաուդյան Արաբիայի քաղաքականությանը:
Թուրքիայի հետ հարաբերությունները Վաշինգտոնը փորձում է վերականգնել սիրիական հակամարտության հարցում որոշակի զիջումներով: Մասնավորապես, Թրամփը հայտարարել է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու մտադրության մասին: Այս մասին Անկարան խոսում էր դեռ հակամարտության սկզբում, սակայն Վաշինգտոնում թուրքական այս նախաձեռնությունն աջակցություն չէր ստանում:
Ամեն դեպքում Թրամփի «նախագծած» սիրիական քաղաքականությունը Թուրքիայի համար որոշակի վտանգներ է պարունակում: Մասնավորապես, Թրամփն արդեն հասկացնել է տվել, որ Սիրիայում համագործակցելու են քրդական ուժերի հետ: Փաստորեն, ԱՄՆ-ը հրաժարվում է Թուրքիայի հովանավորության տակ գտնվող չափավոր իսլամիստական ընդդիմության հետ համագործակցությունից և ավելի է ամրապնդում Թուրքիայի ներկայիս թիվ մեկ թշնամու՝ քրդերի հետ համագործակցությունը: Դրա արդյունքը կարող է լինել Սիրիայում քրդական ինքնավորության ստեղծումը, ինչը բնավ ցանկալի չէ Անկարայի համար: Սակայն, Սիրիայում քրդական ինքնավորության ստեղծումը կարևոր է Թրամփի վարչակազմի համար այնքանով, որ սիրիական նավթի նկատմամբ վերահսկողությունը կգտնվի ԱՄՆ ձեռքում և թույլ չի տրվի Իրանի դիրքերը տարածաշրջանում ուժեղացնող նավթատարի կառուցումը Սիրիայի հյուսիսում:
Նշենք, որ Սիրիայի դաշնայնացումը նախատեսում է նաև Ռուսաստանի ներկայացրած Սիրիայի սահմանադրության նախագիծը: Իսկ հաշվի առնելով, որ Թրամփը Մերձավոր Արևելքում պատրաստվում է պայքարել միայն ահաբեկիչների և մասնավորապես «Իսլամական պետության» դեմ, ինչպես նաև մտադիր է Սիրիայում աշխատել աշխարհիկ իշխանությունների հետ և այդ երկրի դեմոկրատացում իրեն բնավ չի հետաքրքրում, ԱՄՆ-ն դիրքորոշումը աստիճանաբար մոտենում է Ռուսաստանի դիրքորոշմանը, ինչը հակամարտության կարգավորման հարցում որոշակի առաջընթացի հույս է ներշնչում;
Սակայն, ակնկալել, որ Թրամփի օրոք մերձավորարելյան տարածաշրջանում իրավիճակն էականորեն կկայունանա, իրատեսական չէ: Իրականում Թրամփը հրաժարվում է այդ երկրների վարչակարգերի դեմ պայքարից, սակայն չի հրաժարվում այդտեղ ամերիկյան շահերի պաշտպանությունից…
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան Ուկրաինային է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ...
- Լոս Անջելեսի քաղաքապետը և քաղաքային խորհրդի նախագահը դիմել են ԱՄՆ նախագահին՝ Լաչինի միջանցքի հարցով Շնորհակալություն քաղաքապետ Բասին այն բանի համար, որ միացել է ինձ, որպեսզի նախագահ Բայդենին հասցնենք շրջափակումը...
- ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է, ինչպես նաև նշել, որ շարունակելու է անձնապես ներգրավված...
- Թեհրանը մինչև կեսգիշեր կպատասխանի ԵՄ միջուկային համաձայնագրի առաջարկներին Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձևով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին:
- Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը Մինչդեռ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ