ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի է ՀՀԿ ընտրական ցուցակի առաջին տասնյակը

Ազգային ժողովի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այդ մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, ՀՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իսկ երրորդը՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:  Հնգյակում են նաև պատգամավոր Արա Բաբլոյանը և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Շարմազանովի խոսքով, հնգյակը փոփոխության չի ենթարկվի:

Տասնյակում են նաև Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանն ու Կարեն Ավագյանը: Շարմազանովը նշեց, թե երկրորդ հնգյակում միգուցե փոփոխություն լինի:

ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու է ՀՀԿ Գործադիր մարմինը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

ՀՀԿ տարածքային ցուցակներում ընդգրկված են 133 թեկնածուներ, իսկ համապետական ընտրական ցուցակը՝ 64 թեկնածուներ:

«Այսպիսի ցուցակով ՀՀԿ-ն մեծ հնարավորություն ունի ազատ մրցակցության պայմաններում գրանցել լուրջ հաջողություն ընտրությունների ժամանակ»,- ասել է Շարմազանովը:

Նա կրկին նշեց, որ եթե ՀՀԿ-ն կազմի կառավարություն, ապա վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: