Արցախում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավն ընթանում է բնական հունով․ փաստում են «կողմ» և «դեմ» քաղաքական ուժերը
Փետրվարի 20-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեն այսօր թերևս ամենաակտուալ հարցն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ինչպես կողմ, այնպես էլ դեմ քաղաքական ուժերն այս օրերին հանդիպումներ են անցկացնում բնակչության հետ՝ ներկայացնելով փոփոխությունների նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումը:
Ստեղծվել է իրազեկման շտաբ: Գործում են «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի շտաբները: «Հանդիպում ենք քաղաքացիների հետ՝ ներկայացնելով փոփոխությունները և բացատրելով, թե նոր սահմանադրության ընդունումն ինչով է պայմանավորված, պետական կառավարման համակարգում ինչ փոփոխություններ են նախատեսվում և ինչպես են դրանք կատարվելու: Ներկայացնում ենք նոր սահմանադրության առավելությունները», - «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ Աժ պատգամավոր, «ԱՅՈ» շտաբի ներկայացուցիչ Գագիկ Պետրոսյանը:
«Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ պատգամավոր Հայկ Խանումյանն, իր հերթին նշելով, որ քարոզարշավն ընթանում է սովորական հունով և երկու կողմերն էլ անց են կացնում հանդիպումներ, ընդգծեց, որ այն խորհրդարանական ընտրությունների պես ակտիվ չէ։ «Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ավելի քիչ հնարավորություններ կան, քան խորհրդարանական ընտրություններին: Օրինակ, խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցություններն Արցախի Հանրայինով անվճար և վճարովի եթերից օգտվելու հնարավորություն ունեին, ինչը բացակայում է հանրաքվեի ժամանակ: Սա մեծապես կրճատում է հատկապես մեր քարոզչական հնարավորությունները, քանզի Արցախի Հանրայինը տեղեկատվություն հասցնելու ամենաազդեցիկ միջոցն է»,- ասել է Խանումյանը:
«Մենք հիմնականում հանդիպումներ անցկացնում ենք Ստեփանակերտում, շրջկենտրոնների բնակիչներին քարոզում ենք հեռախոսազանգերի միջոցով, Ստեփանակերտում տարածում ենք քարոզչական թերթիկներ և պաստառներ: Կուսակցական սկզբնական կառույցների վրա ենք թողել գյուղերում բնակչության տեղեկացումը: Տպագրել ենք ԴԵՄ քվեարկելուն ուղղված մեր հիմնական փաստարկներն ընդգրկող քարոզչական թերթիկ, գունավոր պաստառներ, ինչը ներառում է ԴԵՄ քվեարկելու կոչ և մեր հիմնական կարգախոսը` «իշխանությունը քոնն է, մի' զիջիր այն ուրիշին», - նշել է պատգամավորը:
այլ նյութեր այս թեմայով
- Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի ֆինանսերի նախարար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Վահրամ Բաղդասարյանին ֆինանսերի...
- Արայիկ Հարությունյանը կառավարության անդամներին է ներկայացրել Արցախի նորանշանակ պետնախարարին Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գրիգորի Մարտիրոսյանին, ով աշխատանքից ազատվելուց հետո շարունակելու...
- Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ քննարկվել են հումանիտար և սոցիալական հարցեր Քննարկվել են տեղահանված գյուղերի բնակիչներին ԱՀ այլ բնակավայրերում բնակեցնելու հարցերը: Երկրի ղեկավարի խոսքով՝...
- Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական...
- Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված միջոցառմանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ