ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց»: Աշխատաժողով Երևանում

Փետրվարի 15-ին, Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագիրը կրող միջազգային փորձագիտական աշխատաժողովը: Աշխատաժողովին ներկա էին հայաստանյան և միջազգային փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, ՀՀ և ԼՂՀ պետական և քաղ. հասարակության ներկայացուցիչներ:

Աշխատաժողովին մասնակցում էր լրագրող, Արցախյան պատերազմի մասին վավերագրական ֆիլմերի հեղինակ Սվետլանա Կուլչիցկայան, ով պատմեց պատերազմից իր ունեցած հիշողություններից: Կուլչիցկայան, ինքը ենթարկվելով բազմաթիվ վտանգների, հրետակոծությունների, նշեց, որ Ստեփանակերտում հասկացել է՝ ինչ է պատերազմը: Լրագրողը պատմում է, որ մարդկանց սնունդը հիմնականում թեյն ու հացն էր, երբեմն էլ՝ պահածոյացված բանջարեղենները: Խոսելով Ապրիլյան պատերազմի մասին՝ Կուլչիցկայան նշեց. «Տպավորություն ունեմ, որ իմ զավակներն են զոհվել: 2012թ. եղել եմ Արցախում, հիշում եմ երիտասարդ տղաներին, գեղեցիկ վարդերի փունջը, որ ինձ մի տղա նվիրեց...այդ երեխաները, հնարավոր է, զոհվել են .... սա անհրաժեշտ է կանգնեցնել»:

Արցախին հումանիտար օգնության Սանկտ Պետերբուրգի հանձնաժողովի համահիմնադիր Կոնստանտին Վոյևոդսկին նշեց, որ Խորհրդային իշխանությունները Հայաստանին դիտավորյալ տեղեկատվական բլոկադայի մեջ են պահել, կար նաև ինքնաբուխ բլոկադա, քանի որ Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած հրապարակում հանգեցնում էր Ադրբեջանի հետ սկանդալների։ Նա նշեց, որ այժմ կրկին անսպասելի արդիականություն է ձեռք բերում ինքնորոշման հարցը. առաջացել են շատ տարածքներ՝ անորոշ քաղաքական կարգավիճակով: «Բարդ է հակադրվել այն փաստին, որ անկախ կարգավիճակից այդ տարածքների բնակիչների համար պետք է ապահովվեն կենսագործունեության բարվոք պայմանները»,- նշեց Վոյևոդսկին:

Աշխատաժողովին ելույթ ունեցավ նաև Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Սերգեյ Մարկեդոնովն, ով ընդգծեց տերմինաբանության կարևորությունը: Նա նշեց, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին հաճախ է խոսվում՝ որպես սառեցված համակարտության, ինչն իրականությանը չի համապատասխանում:  Նա, մասնավորապես շեշտեց, որ 2006թ.-ից սկսած նկատվել է ռազմական միջադեպերի զգալի աճ, ընդ որում՝ ոչ միայն շփման գծում, այլև՝ ՀՀ-Ադրբեջանին սահմանին: Քաղաքագետի կարծիքով, Ղարաբաղյան հակամարտությունը տարբերվում է մյուսներից մի շարք հանգամանքներով և այդ թվում նրանով, որ այն չի դարձել ՌԴ և Արևմուտքի հակասությունների հարթակ: «Հոռետեսաբար եմ տրամադրված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ»,- ասել է նա՝ շեշտելով, որ պետք է կենտրոնանալ ավելի կոնկրետ հարցերի վրա՝ Կասպրչիկի առաքելության ընդլայնման, միջադեպերի կանխման։ «Ադրբեջանից հեռացած հայերը դուրս են մնացել կարգավորման գործընթացից, քանի որ դա եղել է ԽՍՀՄ ժամանակ։ Այդ հարցը նույնպես պետք է դիտարկվի որպես հումանիտար հարց»,- ընդգծել է Մարկեդոնովը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: