ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրապարակեց համապետական ընտրացուցակը

«Հայկական վերածնունդ» (վերակազմավորված «Օրինաց երկիր») կուսակցության համապետական ընտրացուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը: Այս մասին կուսակցության ղեկավարը հայտարարել է փետրվարի 16-ին կայացած նիստում:

Ցուցակը բաղկացած է լինելու 300 հոգուց: Սա օրենքով սահմանված թույլատրելի շեմն է: Ցուցակում լինելու է ռեյտինգային 164 թեկնածու, 136 թեկնածու լինելու է համամասնական ընտրակարգով: Առաջին 15 համարներն են՝

1. Արթուր Բաղդասարյան

2. Մհեր Շահգելդյան

3. Հեղինե Բիշարյան

4. Հովհաննես Մարգարյան

5. Իշխան Խաչատրյան

6. Էդգար Առաքելյան

7. Մարինե Քոչարյան

8. Արթուր Միսակյան

9. Խանիկ Պետրոսյան,

10. Արմեն Հարությունյան

11. Լիանա Մանուկյան

12. Գարսեւան Սաղաթելյան

13. Լեւոն Դոխոլյան  

14. Հունան Պետրոսյան

15. Գառնիկ Ղազարյան

Կուսակցության մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանը կզբաղեցնի 6-րդ հորիզոնականը:

«Ընտրություններին մասնակցելու են մի քանի կարգախոսներով: Դրանցից մեկը լինելու է «Քվեարկիր հանուն փոփոխության, քվերակիր հանուն վերածննդի»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:


Նրա խոսքով՝ համամասնական և տարածքային ցուցակը բաղկացած է 3 հարյուր հոգուց, որը Ընտրական օրենսգրքի թույլատրելի շեմն է. «Համամասնականի մեջ մտնում է 136 հոգի, տարածքայինում՝ 164»,- նշեց կուսակցության նախագահը:

«Հայկական վերածնունդի» նախագահը ներկայացրեց իրենց համամասնական ցուցակի առաջին 15 անդամներին:

Առաջին յոթնյակում են Արթուր Բաղդասարյանը, Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Էդգար Առաքելյանը, Մարինե Քոչարյանը, Արթուր Միսակյանը:

Արթուր Բաղդասարյանը հավելեց,  որ «Հայկական վերածնունդ» կուսակցության կարգախոսն է՝ «Քվեարկիր հանուն վերածնունդի»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: