ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը պատասխանել է Էրդողանի՝ «պարսկական ազգայնականություն» եզրույթն օգտագործելուն

The New York Times

Իրանի արտգործնախարարությունը պատասխանել է Էրդողանի այն հայտարարությանը, որտեղ վերջինս մեղադրել էր Թեհրանին Իրաքը և Սիրիան մասնատելու մտադրություն ունենալու մեջ` խոսքի մեջ օգտագործելով «պարսկական ազգայնականություն» եզրույթը:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Doğan» լրատվական գործակալությանն Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքում Իրանի ներկայությունը հիմնված է այդ երկրի օրինական իշխանության խնդրանքի վրա և նպատակ ունի պայքարել այն ահաբեկչության դեմ, որի վատ հետևանքները բազմիցս թափանցել են մինչև Թուրքիայի սիրտը:

«Իրանի առաջնահերթությունը տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովումն է: Այս խնդիրը չի կարող լուծվել առանց տարբերելու ահաբեկիչներին աջակցող քաոսի դերակատարներին և իրական կայունություն ցանկացողներին:

Տարածաշրջանի առաջնորդների շարքում պարոն Էրդողանը ամենից լավը պետք է իմանա տարածաշրջանում ու հատկապես Իրաքում Իրանի կառուցողական դերի մասին:

Մտահոգիչ է տարածաշրջանի ահաբեկչական խմբավորումներին բացահայտ կամ գաղտնի կերպող աջակցելն ու օգտագործելը, հարևան երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չհարգելը, որոնք էլ դառնում են տարածաշրջանի անկայունության շարունակման պատճառ»,- ասված է հայտարարության մեջ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: