ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

Nkr-news.com

Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Ռիչարդ Հոգլանդը հայտարարություն են տարածել։ Հանդիպումը արտգործնախարարների հետ կայացել է և առանձին, և երկուսի հետ միասին, գրում է panorama.am-ը:

Ըստ հայտարարության, համանախագահները նախարարների հետ հանդիպումներում քննարկել են շփման գծում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանային դրությունը։

Համանախագահները վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա, և պատերազմը ճանապարհ չէ։ Նրանք կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել, ինչպես նաև իրենց հանրային ելույթներում հանրությանը նախապատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի։

Բացի այդ, համանախագահները նաև կոչ են արել կողմերին խստագույնս պահպանել 1994-95 թվականների հրադադարի ռեժիմի հաստատման մասին համաձայնագիրը։

Ըստ տարածած հայտարարության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին հիշեցրել են դեռևս 2011-ին Դովիլում նախագահների հայտարարությունը՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը միայն մեծ ցավ ու տառապանք կպատճառի և քննադատության կենթարկվի միջազգային հանրության կողմից։

Համանախագահները մտքեր են փոխանակել 2016-ին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, ինչը նպատակ ունի կայունացնել իրավիճակը շփման գծում։

Համանախագահները նախարարների հետ հանդիպմանը ընդգծել են, որ անհրաժեշտ է մեծ ճկունություն ցուցաբերել ու վերականգնել համընդգրկուն բանակցություները՝ հակամարտության լուծմանը որքան հնարավոր է շուտ հասնելու համար։

Համանախագահները նկատել են, որ ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու մասին հայկական կողմի որոշումը մարդասիրական մեծ ժեստ էր։

Համանախագահների հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Արցախում փետրվարի 20-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին։ Նրանք նկատել են, որ չնայած Ղարաբաղի իշխանությունները սահմանադրական հանրաքվեն դիտարկում են որպես հանրային կյանքի կազմակերպման ձև, այդուհանդերձ ընդգծել են, որ ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ, ինքնուրույն երկիր։

Նրանք նշել են, որ չեն ընդունում հանրաքվեի արդյունքները նաև ընդգծել, որ դրանք չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ հանգեցնել հիմնախնդրի խաղաղ լուծման։

Ըստ հայտարարության, համանախագահները ծրագրում են մարտին այցելել տարածաշրջան։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: