ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական կայք. Հայաստանն իր բնակչության համեմատ ամենաշատ սիրիացի փախստական ընդունած երկիրն է աշխարհում

BBC

Թուրքական «İlerihaber» լրատվակայքի թղթակից Սերհան Քայըրը՝ «Հայաստան. Աշխարհում իրենց տեղը գտնել չկարողացող սիրիացիներին գրկաբաց ընդունած երկիրը» վերանագրով իր հոդվածում նշել է, որ Հայաստանն իր բնակչության համեմատ ամենաշատ սիրիացի փախստական ընդունած 3-րդ երկիրն է աշխարհում, փոխանցում է Ermenihaber–ը:

Հեղինակը գրում է, որ ընդամենը 3 մլն բնակիչ ունեցող և աշխարհի աղքատ երկրներից մեկը համարվող Հայաստանը սիրիական պատերազմի սկզբից՝  2011թ. հետո ընդունել է շուրջ 17.000 փախստականի: Այսպիսով, Հայաստանի յուրաքանչյուր 1000 բնակչին բաժին է ընկնում 6 փախստական: «Սիրիացի փախստականները, ովքեր հայ ազգին հիշեցնում են իր ողբերգական անցյալի մասին, Հայաստանում ամենաանկեղծ ընդունելությանն են արժանանում»,- ասված է հոդվածում:

«Իր սահմանափակ նյութական միջոցներով Հայաստանի կառավարությունը լայնամասշտաբ օգնություն է ցուցաբերում սիրիացի փախստականներին: Բացի անվճար բժշկական օգնությունից՝ սիրիացի փախստականների երեխաները հնարավորություն ունեն շարունակելու իրենց կրթությունը Հայաստանի դպրոցներում: «Որդեգրիր մի ընտանիք»  նախագծի շրջանակներում յուրաքանչյուր սիրիացի ընտանիք մեկ հայ ընտանիքի աջակցությամբ փորձում է հարմարվել Հայաստանի սոցիալ-մշակութային կյանքին: Հայաստանում փախստականներին ընտելանալու և նոր կյանք սկսելու համար միկրովարկեր են տրամադրվում»,- գրում է Քայըրը:

Հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը եվրոպական երկրների համեմատ մեկ տասնորդական մասն է կազմում, իսկ գործազրկությունը երկրում 17 տոկոսի է հասնում: Բայց չնայած դրան, երկիրը ամեն կերպ ջանում է նպաստավոր պայմաններ ստեղծել այստեղ ապաստանած սիրիացիների համար:

«Մինչ օրս գաղթականներին ցուցաբերած օգնության համար Հայաստանը որևէ օտար երկրից կամ միջազգային կառույցից աջակցություն չի ստացել: ԱՄՆ-ում գտնվող հայկական սփյուռքին պատկանող հասարակական կազմակերպությունների ջանքերով այս տարի անցկացված արշավների շնորհիվ մինչ օրս 1.2 միլիոն դոլարի օգնություն է հանգանակվել: Սիրիացի փախստականների համար ապահով ապաստան դարձած Հայաստանը, չնայած բոլոր դժվարություններին, շարունակում է ջանքեր թափել նրանց կյանքը հեշտացնելու համար»,- եզրափակում է հեղինակը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: