ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում մարդիկ ընտրատեղամաս են գալիս նաև ցույց տալու, որ իրենք գոյություն ունեն (ԲԱՑԱՌԻԿ)

armenpress

Արցախում նախօրեին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն անց է կացվել բարձր մակարդակով ինչպես օրենսդրության, այնպես էլ միջազգային չափորոշիչների տեսանկյունից: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է ռուս հայտնի հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը, ով հանրաքվեին մասնակցել է որպես դիտորդ:

«Ես հիմքեր ունեմ այդպես խոսելու, քանի որ մասնակցել եմ դիտորդական տարբեր առաքելությունների ամբողջ աշխարհում: Ուստի կարծում եմ, ամեն ինչ անցել է օրենքի և ընդունված կանոնների համաձայն», - նշել է Դվորնիկովը:

«Բնակչության տրամադրությունից ես զգացել եմ ինչ-որ ներքին վստահություն իշխանությունների նկատմամբ: Բացի այդ, պետք է հասկանալ, որ Արցախի տարածքում ցանկացած հանրաքվե, ցանկացած ընտրություն ոչ միայն քվեարկություն է, այլ նաև անկախության մանիֆեստ, հասուն քաղաքացիական հասարակության մանիֆեստ: Մարդիկ գալիս են տեղամասեր, բացի կամարտահայտվելուց, նաև ամբողջ աշխարհին ցույց տալու, որ իրենք գոյություն ունեն և գոյություն ունեն իրավական պետությունում», - հավելեց Դվորնիկովը:

Նշենք, որ դիտորդական առաքելությունների գնահատականների հետ համաձայն է նաև ընդդիմադիր Դաշնակցություն կուսակցության պատգամավոր, «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը. «Որպես հանրաքվե՝ կարծում եմ դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող ներկայացուցիչներն ավելի ճիշտ գնահատական են տվել՝ նկատի առնելով միջազգային չափորոշիչները: Հանրաքվեի անցկացման և կայացման առումով որևէ խնդրի շուրջ խոսել չենք կարող, հանրաքվեն պետք է համարել կայացած՝ անկախ նրանից արդյո՞ք կողմ էինք հանրաքվեին ներկայացված այդ նախագծին, թե՝ ոչ»:

Նրա խոսքերով՝ իրենց համար անսպասելի է եղել մասնակցության բարձր ցուցանիշը: «Վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցության թիվը համեմատաբար քիչ էր, որքան հիշում եմ: Պետք է նկատի ունենալ, որ հանրաքվեի օրը համընկավ Արցախյան շարժման կամ Վերածննդի օրվա հետ՝ փետրվարի 20-ի, և կարծում եմ, որ ժողովուրդը նաև ներքին մղումով, ինչպես 1988 թվականին, ենթագիտակցաբար ցանկանում էր բարձրացնել իր ձայնը», - նշել է Իշխանյանը:

«Ոչ»-ի շտաբի մեկ այլ ներկայացուցիչ՝ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը սակայն համաձայն չէ նման գնահատականների հետ և կարծում է, որ հանրաքվեի ժամանակ կիրառվել է վարչական ռեսուրսը: Հանրաքվեի ժամանակ խախտումների հավանականությունը չի բացառում «Այո»-ի շտաբի ներկայացուցիչ պատգամավոր Վարդգես Բաղրյանը, սակայն վստահ է, որ դրանք եղել են աննշան:

«Հանրաքվեն անցել է բավականին լավ: Սովորաբար Արցախում, լինի դա հանրաքվե, թե ընտրություն, միշտ անցնում են բարձր մակարդակով առանց որևէ միջադեպերի: Եթե նույնիսկ խախտումներ լինում են, ապա աննշան: Այս առումով բացառություն չէ նաև այս հանրաքվեն: Այս մասին են վկայում նաև բազմաթիվ միջազգային դիտորդները, լրագրողները, ովքեր եղել են ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև Արցախի շրջաններում: Բազմաթիվ նկարահանումներ են կատարվել, «Ազատությունն» էր ուղիղ եթերում աշխատում, այնպես որ ժողովուրդը միանգամայն ազատորեն արտահայտել է իր կամքը», - «Արմեդիա»-ի հետ զրույցում նշեց Բաղրյանը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: