ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացին

tetovasot.com

Միավորված ազգերի կազմակերպությունը Ղարաբաղյան հակամարտությունում ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և հորդորում է հակամարտող կողմերին կիրառել հակամարտությունը կանխող այն միջոցները, որոնց շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նյու Յորքում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

««Սառեցված հակամարտությունը» եզրույթը, որը հաճախ կիրառվում է Եվրոպայի հակամարտությունների վերաբերյալ, թյուրիմացություն է առաջացնում: Քանի դեռ խաղաղության համաձայնագրերը չեն ստորագրվել և կիրառության մեջ չեն դրվել, բռնության վերսկսման ռիսկը պահպանվում է, ինչպես տեսանք նախորդ ապրիլին Լեռնային Ղարաբաղում` Հարավային Կովկասում: Միավորված ազգերի կազմակերպությունը լիակատար աջակցություն է ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և կոչ է անում հակամարտության կողմերին թուլացնել լարվածությունն ու ամբողջությամբ կիրառել հակամարտությունը կանխող միջոցները, որոնց շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ես հորդորում եմ բոլոր մտահոգ կողմերին ցուցաբերել ավելի մեծ քաղաքական կամք ոչ միայն հրադադարի պահպանման ռեժիմն ուժեղացնելու և նախորդ հանձնառությունները կատարելու, այլ նաև կայուն ու համապարփակ բանակցային գործընթացը վերսկսելու նպատակով»,- ասել է Գուտերեշը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: