Մեհրիբան Ալիևան հնարավոր է ներգրավվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում
Պարզվում է՝ Ադրբեջանն իսկապես աշխարհիկ երկիր է: Երկրի առաջին փոխնախագահ է նշանակվել Մեհրիբան Ալիևան՝ նախագահ Ալիևի կինը: Իհարկե, նման պաշտոնին սեփական կնոջը նշանակելը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ սկսած նպատակներից, վերջացրած այդ նպատակներին հասնելու միջոցներով: Այնուամենայնիվ, անդրադառնանք մեզ համար կարևոր մի հարցի՝ Ղարաբաղյան հակամարտությանը և Մեհրիբան Ալիևայի հնարավոր ներգրավմանն այս գործընթացում:
Ըստ Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների, որով ստեղծվեց փոխնախագահի ինստիտուտը, այս պաշտոնը ստանձնած անձը փոխարինում է նախագահին նրա բացակայության ժամանակ: Այս համատեքստում, առնվազն չի բացառվում, որ որոշ դեպքերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իր անմիջական ներգրավվածությունն ունենա նաև Ալիևի կինը: Հասկանալի է, որ Ալիևայի հնարավոր ներգրավվածությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որևէ լուրջ փոփոխություններ չի մտցնի Ադրբեջանի այսքան երկար տարիներ վարած քաղաքական գծի մեջ: Այնուամենայնիվ, հնարավոր է կնոջ առկայությունն ընդհանուր մթնոլորտի որոշակի առողջացում բերի…
Իսկ այն երկրները, որոնք, հաշվի առնելով Ադրբեջանի նավթադոլարները, զերծ կմնան խնդրահարույց նշանակումը քննադատելուց, ամենայն հավանականությամբ, կբավարարվեն «առաջին տիկինը երկրորդ դեմք» գաղափարի վրա մտքում ծիծաղելով: Հուսանք, սակայն, ականատես լինելով Ադրբեջանի կլանային քաղաքականության նոր դրսևորմանը, նրանք մտքում անգամ չեն կարծի, որ Ադրբեջանն Արցախի հանդեպ կարող է լուրջ հավակնություններ ունենալ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ