ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեհրիբան Ալիևան հնարավոր է ներգրավվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

Պարզվում է՝ Ադրբեջանն իսկապես աշխարհիկ երկիր է: Երկրի առաջին փոխնախագահ է նշանակվել Մեհրիբան Ալիևան՝ նախագահ Ալիևի կինը: Իհարկե, նման պաշտոնին սեփական կնոջը նշանակելը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ սկսած նպատակներից, վերջացրած այդ նպատակներին հասնելու միջոցներով: Այնուամենայնիվ, անդրադառնանք մեզ համար կարևոր մի հարցի՝ Ղարաբաղյան հակամարտությանը և Մեհրիբան Ալիևայի հնարավոր ներգրավմանն այս գործընթացում:

Ըստ Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների, որով ստեղծվեց փոխնախագահի ինստիտուտը, այս պաշտոնը ստանձնած անձը փոխարինում է նախագահին նրա բացակայության ժամանակ: Այս համատեքստում, առնվազն չի բացառվում, որ որոշ դեպքերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իր անմիջական ներգրավվածությունն ունենա նաև Ալիևի կինը: Հասկանալի է, որ Ալիևայի հնարավոր ներգրավվածությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որևէ լուրջ փոփոխություններ չի մտցնի Ադրբեջանի այսքան երկար տարիներ վարած քաղաքական գծի մեջ: Այնուամենայնիվ, հնարավոր է կնոջ առկայությունն ընդհանուր մթնոլորտի որոշակի առողջացում բերի…

Իսկ այն երկրները, որոնք, հաշվի առնելով Ադրբեջանի նավթադոլարները, զերծ կմնան խնդրահարույց նշանակումը քննադատելուց, ամենայն հավանականությամբ, կբավարարվեն  «առաջին տիկինը երկրորդ դեմք» գաղափարի վրա մտքում ծիծաղելով: Հուսանք, սակայն, ականատես լինելով Ադրբեջանի կլանային քաղաքականության նոր դրսևորմանը, նրանք  մտքում անգամ չեն կարծի, որ Ադրբեջանն Արցախի հանդեպ կարող է լուրջ հավակնություններ ունենալ


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: