Էլթոն Ջոնը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրություն կկազմակերպի
Փետրվարի 26-ին Elton John AIDS Foundation Academy Award Party ամենամյա միջոցառմանը, որը կազմակերպում է էլթոն Ջոնի ՁԻԱՀ-ի հիմնադրամը (EJAF), կցուցադրվի Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին, որի ցուցադրման իրավունքները պատկանում են Open Road և Survival Pictures կինոստուդիային: Ֆիլմը կներկայացնեն անձամբ Էլթոն Ջոնն ու կանադացի ռեժիսոր Դեյվիդ Ֆերնիշը, հայտնում է panarmenian.net-ը:
«Բավական է միայն ֆիքսել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի սարսափելի բռնկումը, որը հաջորդեց Ռուանդայի ցեղասպանությանը 1990-ականների կեսին, հասկանալու համար ուղիղ կապը մարդկանց հանդեպ վայրագությունների և հանրային առողջապահության ճգնաժամի միջև, ինչպիսին է ՁԻԱՀ-ի համաճարակը»,-ասել է հիմնադրամի հիմնադիր Էլթոն Ջոնը:
«Մանուկյանների ընտանիքի և Կալիֆորնիայի համալսարանից պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի հետ մտերիմ հարաբերությունների շնորհիվ, Դեյիդն ու ես շատ բան իմացանք Հայոց ցեղասպանության մասին: Ֆիլմի թեման՝ #KeepThePromise, կարելի է մեկնաբանել և որպես անցյալի սարսափներն իմանալու և հիշելու խոստում, և որպես ՁԻԱՀ-ին վերջ տալու խոստում: Հիմնադրամում մենք վճռական ենք տրամադրված կատարելու մեր խոստումը և բարձրացնելու այդ հզոր ֆիլմի մասին իրազեկվածությունը, որը մի դասական պատմություն պատմելով, ոգեշնչում է մարդկանց գործել այսօր: Մեզ պատիվ է ընձեռվել այդ հիանալի գիշերը մարդկանց ծանոթացնել ֆիլմի հետ», - ասել է հայտնի երգիչը:
Ֆիլմի թիմն, իր հերթին, որոշել է նվիրաբերել ֆիլմի ցուցադրությունից ստանալիք ամբողջ հասույթը ոչ առևտրային կազմակերպություններին, այդ թվում EJAF-ին և մարդասիրական այլ հիմնադրամներին:
Քըրք Քրքորյանի ֆինասավորմամբ նկարահանված «Խոստում» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016-ի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Գլխավոր դերերում են Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեկը: Կինոնկարի ռեժիսորն է 2012 թվականին լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար «Օսկարի» արժանացած և Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող «Հոթել Ռուանդա» ֆիլմի հեղինակ Թերի Ջորջը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ