ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը պետք է վերացվի

HayNews.am

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ տեղի ունեցած զարգացումներից հետո հայտարարություն է տարածել նաև պատրիարքի ընտրությունների նախաձեռնող խումբը (Müteşebbis Heyeti):

Խումբը ներկայացրել է այն քայլերը, որոնք անհապաղ պետք է գործադրվեն ընտրությունների անցկացման համար:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ «Ակօս» շաբաթաթերթը ներկայացրել է հայտարարության մեջ ներառված կետերը:

1. Պատրիարքի փոխանորդի պաշտոնը, որը խոչընդոտել է ընտրական գործընթացը, պետք է թափուր հայտարարվի: Պատրիարքի փոխանորդը (Արամ արք. Աթեշյան) պետք է անհապաղ հրաժարական տա և այդպիսով, մեր ավանդույթներին հակասող փոխանորդի պաշտոնը գործնականորեն պետք է վերացվի: Այս պայմանն առաջին քայլն է, որ ճանապարհ կբացի դեպի ընտրական գործընթաց:

2. Ըստ մեր ավանդույթների՝ ընտրական գործընթացը սկսելու համար պետք է պատրիարքի տեղապահ ընտրել:

3. Պետք է ապահովել կամ նոր նախաձեռնող խմբի ընտրությունը, կամ էլ գործող նախաձեռնող խմբի հետագա գործունեությունը, որը ստանձնել է պատրիարքի ընտրությունը կառավարելու  պատասխանատվությունը:

4. Պատրիարքի ընտրության օրը որոշելուց հետո Տեղապահի և նախաձեռնող խմբի ստորագրությամբ նահանգապետարանի միջնորդությամբ Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը պետք է ներկայացնել դիմում, որտեղ գրված կլինի ընտրության ամսաթիվը:

Նախաձեռնող խմբի անդամները վստահեցրել են, որ համայնքից ստացած լիազորությամբ հետևելու են գործընթացին և վճռական են տրամադրված կիսատ գործն առողջ մթնոլորտում ավարտին հասցնելու հարցում, ինչպես նաև պատրաստ են ընտրական գործընթացի շարունակության համար անգամ հրաժարվել զբաղեցրած պաշտոնից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: