ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ՊՆ մամուլի խոսնակ. Մենք գործ ունենք սեփական զինվորի դիակի հանդեպ հարգանքը կորցրած թշնամու հետ

newsroyal.com

Facebook-ի իր էջում Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է, որ երեկ գիշերը Ակնայի և Մարտունու ուղղություններում կրած կորուստներից հետո, մանավանդ, որ դրանցից հինգի դիակը դեռևս ընկած են չեզոք գոտում, թվում էր, թե հակառակորդը պետք է որ հետևություն կատարեր և, գոնե, որոշ ժամանակ ձեռնպահ մնար իրադրությունն արհեստականորեն սրելու մտադրությունից:

 «Սակայն՝ ոչ, ադրբեջանական կողմն՝ իր սովորության համաձայն, ոչ միայն հնարածին տեղեկություններով շարունակեց կերակրել սեփական հանրությանը՝ ներկայացնելով, թե իբր փետրվարի 25-ին խոցել են հայկական ԱԹՍ և մեկ երկարաժամկետ կրակակետ (ДОТ), այլև օրվա վերջերին և այս գիշերվա ընթացքում ականանետային և հեռահար հրետանային միջոցներից հարյուրից ավելի անգամ արկակոծության են ենթարկել ՊԲ առաջնագիծն ու մերձակա խորության տարածքները:

Հասրաթյանի խոսքով՝ այսքանից հետո առողջ տրամաբանությունը հուշում է, որ մենք գործ ունենք ոչ միայն նենգ և իրականության զգացողությունից զուրկ կողմի (դրանում վաղուց ենք համոզվել), այլ նաև սեփական զինվորի դիակի հանդեպ հարգանքը կորցրած թշնամու հետ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: